Մայրիկիս ընկերուհու 9 տարեկան տղան կտրատել էր մորս գործած բլուզը․․․ Ես զարմանում եմ այդ կնոջ անպատասխանատվութ-
յան վրա։Մի դեպք եմ ուզում պատմել, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ:Մայրս կարողանում է հրաշալի գործել ու հենց դրա-
նով էլ գումար է վաստակում:
Պատվերով շարֆեր, բլուզներ, գլխարկներ է գործում:Մեր տանը հաճախ են ամենուր կախված լինում գործած իրեր: Նրանք, ովքեր
զբաղվում են այդ գործով, գիտեն, որ միայն գործելը քիչ է, հետո պետք է այն ճիշտ լվանալ ու չորացնել: Միայն այդ դեպքում ապրան-
քը կունենա լավ տեսք:

Մայրիկս ուներ ընկերուհի, որը հաճախ էր գալիս մեր տուն իր 9 տարեկան որդու հետ:Այդ չարաբաստիկ օր, մինչ ընկերուհիները նս-
տել էին խոհանոցում՝ սուրճ խմելու,տղան խնդրել էր՝ մնալ իմ սենյակում, կարդալ գրքերս, խաղալ:Այդ ժամանակ ես տանը չէի: Ան-
ցել էր մոտ 1 ժամ, և հյուրերը հրաժեշտ էին տվել ու գնացել:
Երբ մայրիկս մտել էր սենյակ, սարսափով հայտնաբերել էր, որ բլուզը, որի վրա ինքը չարչարվել էր 15 օր ու հաջորդ օրը պիտի տար
պատվիրատուին, ամբողջությամբ կտրատած էր:Հնարավոր չէ նկարագրել, թե մայրս այդ պահին ինչ էր զգացել: Նա անքան գումար,
չարչարանք ու ժամանակ էր տրամադրել…

Գործին ծանոթ մարդիկ գիտեն, թե որքան բարդ աշխատանք է գարուսից իրեր գործելը:Մայրիկս վերցրել էր բլուզն ու շտապել ընկե-
րուհու տուն: Նրանք ապրում են մեր կողքի շենքում: Սակայն մայրը՝ տեսնելով մեծ, հասուն որդու արածը, սկսել էր պաշտպանել նը-
րան, իսկ մայրիկիս խորհուրդ էր տվել մյուս անգամ ավելի լավ պահել մկրատը, հատկապես, եթե գիտի, որ իրենց տուն երեխա է գը-
նալու:
Մայրս ստիպված էր եղել նոր թելեր գնել, ներողություն խնդրել հաճախորդից: Արդյունքում նա ուշացրել էր պատվերը, իսկ ընկերու-
հու հետ շփումը՝ դադարեցրել:Իսկ ձեզ մոտ ի՞նչ տհաճ միջադեպեր են եղել՝ կապված հյուրերի հետ:
