Մայրը 2 և 3 տարեկան փոքրիկներին թողնում էր տանը միայնակ և գնում ժամադրության․․․Ահա թե ինչի դա հանգեցրեց

Մայրը 2 և 3 տարեկան փոքրիկներին թողնում էր տանը միայնակ և գնում ժամադրության․․․Ահա թե ինչի դա հանգեցրեց։Երկու եղ-
բայրները՝ 2 և 3 տարեկան փոքրիկները, իրենց հորը երբեք չէին տեսել: Մորն էլ հաճախ չէին տեսնում, և դա այն դեպքում, երբ նրա
հետ էին ապրում: Կինը հաճախ էր երեխաներին թողնում միայնակ և վազում ժամադրության՝ հերթական երկպագուի հետ: Մի օր
հարևանուհին նկատեց, որ մայրը կրկին գնացել է տանից, բայց արդեն երկար ժամանակ չի վերադառնում, և զանգեց ոստիկանութ-
յուն:

-Երբ մենք մտանք ներս, սիրտս կծկվեց,-պատմում է ոստիկանը,-ես շատ բան եմ տեսել, բայց չէի պատկերացնում, որ նման բան դեռ
լինում է մեր օրերում: Սառը տնակում կոտրած էր պատուհանը, իսկ անցքի մեջ 3 ամյա տղան իրեր էր խցկել, որ քամի չգա: Չկային
բարձեր, վարագույրեր, ուտելու բան էլ բոլորովին չկար:

Ավագ երեխան՝ ընդամենը 3 տարեկան լինելով, խնայում էր մի կտոր հացը:Տալիս էր, որ փոքր եղբայրը մի հատ կծի, մի կտոր էլ ինքն
էր ուտում, և նորից պահում էր այն: Երեխան չգիտեր, իրենք դեռ որքան են միայնակ մնալու:Կրտսեր եղբորը տաքացնելու համար՝
նրան փաթաթել էր ներքնակով…Գլխումս մի անգամից միտք ծագեց. «նրանց կտանեմ իմ տուն»:

-Կգա՞ք ինձ հետ,-հարցրեցի:

-Հայրիկ, ինչպե՞ս քեզ միանգամից չճանաչեցի…-մարմնովս դող անցավ….

Պարզվեց, որ եղբայրները 6 օր տանը միայնակ են եղել: Եթե չլիներ հարևանուհին, գուցե նրանց էլ հնարավոր չլիներ փրկել: Տղանե-
րին տարանք հիվանդանոց. այնտեղ լողացրեցին, կերակրեցին երեխաներին, ստուգեցին առողջական վիճակը:Զանգեցի կնոջս և
պատմեցի տեղի ունեցածի մասին: Չնայած, որ մեր որդու 1 տարեկանը նոր էր լրացել, կինս ուրախությամբ համաձայնվեց որդեգրել
երեխաներին:

Մի քանի ամիս շարունակ պայքարում էինք երեխաների համար. կինս 1 տարեկան որդուն գրկած շրջում էր բոլոր պետական կառու-
յցները և դատարանները՝ հանուն տղաների: Ի վերջո, մենք հաղթեցինք:Արդեն 2 տարի նրանք մեր տանն են, մեզ հայրիկ ու մայրիկ
են անվանում, փորձում են նմանակել ինձ, ես իրենց համար օրինակելի հայր եմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика