Եթե նրբաբլիթների կատարյալ բաղադրատոմս եք փնտրում,ապա Positive-ի այսօրվա առաջարկը հենց ձեզ համար է։ Այսօր միասին կպատրաստենք մայոնեզով և ձվով նրբաբլիթներ, որոնք երբեք չեն պատռվում, ավելի նուրբ են, քան կաթով պատրաստվողները։ Այս բլիթները կարելի է ուտել ջեմով, մեղրով կամ մուրաբայով, իսկ եթե քաղցր չեք սիրում, խմորի մեջ շաքարավազ մի ավելացրեք։

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 0,5 լ․ գոլ ջուր
- 9 ճ․գ․ ալյուր
- 2 ճ․գ․ մայոնեզ
- 2 ձու
- 2 ճ․գ․ շաքարավազ
- 15 գր․ վանիլային շաքարավազ
- 2 ճ․գ․ բուսայուղ
- Մի պտղունց աղ
Պատրաստման եղանակը
- Միասին հարեք մայոնեզը, ձվերը, շաքարավազը, աղը և վանիլային շաքարը։
- Ավելացրեք գոլ ջուրն ու մաղած ալյուրը։ Լավ խառնեք, որ գնդեր չմնան և լցրեք բուսայուղը։ Թողեք խմորը 30 րոպե հանգստանա։
- Թավային միայն ամենասկզբում բուսայուղ քսեք և միջին բարձրության կրակին դրեք։
- Խմորը լցրեք, ինչպես սովորական նրբաբլիթների դեպքում, ամեն կողմից 1-2 րոպե եփեք։
- Մատուցեք տաք նրբաբլիթները ջեմով, մեղրով կամ մուրաբայով։ Բարի ախորժակ։
