Ճապոնացի այս բժիշկը արդեն 105 տարեկան է․․․Ահա 5 ոսկե կանոն,որին նա անձամբ հետևում էր։Յուրաքանչյուր ոք կարող է ապ-
րել մինչև 105 տարեկան։«Բժիշկ Շիգակի Խինախոռան, ով ժամանակակից ճապոնական բժշկության հիմնադիրն է,Ճապոնիան դար
ձրել է երկարակյացների երկիր և ունի սեփական խորհուրդները երկարակեցության վերաբերյալ։»․ գրում է Business Insider-ը։
Մասնավորապես նա խորհուրդ է տալիս չգնալ թոշակի։ Իսկ եթե գնում եք թոշակի, ապա նախընտրելի տարիքը 65-ից անց։ Սա բա-
ցատրվում է նրանով, որ ժամանակին, երբ Ճապոնիայում միջին տարիքը եղել է 68, այդ ժամանակ 65 տարեկանից թոշակի անցնելը
ճիշտ ժամանակն է եղել։
Իսկ հիմա, երբ Ճապոնիայում միջին տարիքը 84 տարեկանն է, այս դեպքում նախընտրելի է ուշ տարիքում դառնալ թոշակառու։ Մին
չև իր մահը՝ 105 տարեկանում բժիշկը դեռ աշխատում էր օրական 18 ժամ և բուժում էր մարդկանց։

Ահա բժշկի այլ խորհուրդներ։
Առաջին
Քիչ մտածեք առողջ սննդի կամ քնի մասին,ավելի լավ է զվարճացեք։Կարիք չկա մեր մարմնին մեծ ուշադրություն դարձնել և պահ-
պանել խիստ ռեժիմ։ Դրա փոխարեն ավելի լավ է հանգիստ թողնել մեր օրգանիզմը։
Երկրորդ
Եթե ցանկանում եք երկար ապրել, ազատվեք ավելորդ քաշից։Բժիշկը անձամբ առավոտյան խմում էր մեկ բաժակ սուրճ, մեկ բաժակ
կաթ և նարնջի հյութ ձիթապտղի յուղով։ Ձիթապտղի յուղը շատ օգտակար է սրտի և մաշկի համար։ Ճաշին բժիկը խմում էր մեկ բա-
ժակ կաթ թխվածքաբլիթով։ Շատ զբաղված օրերին ոչինչ չէր ուտում։Եվ վերջապես ընթրիքին նա ուտում էր բանջարեղեն, ձկան միս
և բրինձ։ Իսկ շաբաթվա ընթացքում 2 անգամ ուտում էր 100 գրամ անյուղ միս։

Երրորդ
Կուրորեն պետք չէ հետևել բժշկի խորհուրդներին։Երբ բժիշկը ձեզ խորհուրդ է տալիս վիրահատություն կամ որևէ բուժում,այդ դեպ-
քում հարցրեք նրան, նա նույնը խորհուրդ կտար իր կնոջը կամ երեխաներին։ Ճապոնացի այս բժիշկը կարծում է, որ կենդանիները և
լավ երաժշտությունը կարող են ավելի մեծ օգուտ տալ մարդուն, քան վիրահատությունները։
Չորրորդ
Ցավին դիմանալու համար անհրաժեշտ է զվարճանալ։ Ցավը հանելուկ է,իսկ զվարճանքը այն մոռացության մատնելու լավագույն մի-
ջոցն է։ Երբ երեխայի ատամը ցավում է, փորձեք զվարճացնել նրան։ Յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ապահովի իր հիվանդնե-
րին զվարճանքներով։ Այսպես էր գտնում ճապոնացի բժիշկը։

Հինգերորդ
Միշտ բարձրացեք աստիճաններով և փորձեք ինքնուրույն բարձրացնել բոլոր իրերը։ Աստիճաններով բարձրանալ և իջնելը հնարա-
վորություն են տալիս աշխատացնել մկանները։
Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։
