Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979թ. սեպտեմբերի 2-ին Երևանում։ 1986-1996թթ. սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։
1996-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի աստիճան։Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանը ներգրավվեց Բոլոնյան համակարգի մեջ,
![]()
որն իրենից ներկայացնում է Եվրոպական երկրների ուսումնական գործընթացների հետ համագործակցության ծրագիր, մեր երկիրն անցավ կրթության 12-ամյա դպրոցական համակարգին:Այդպիսով՝ դպրոցները բաժանվեցին միջնակարգ եւ ավագ հատվածների:
12-ամյա կրթական համակարգի անցումը դժգոհությունների հսկայական ալիքի պատճառ էր դարձել, որը, սակայն անտեսվեց: Սակայն, Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ տասներկուամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի, քանի որ այն չի արդարացրել իրեն:
Նա ասել էր, որ գործընթացը, իհարկե այս ուսումնական տարում դժվար թե իրականություն դառնա, սակայն նախարարության հրատապ լուծում պահանջող հարցերից մեկն է:
