Հունիս ամսվա աստղագուշակ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հունիսի սկզբին արժե լուրջ տրամադրվել: Դուք կարևոր նպատակներին հասնելու համար շատ բաներ անելու, կյանքում մեծ փոփ ոխությունների հասնելու շանսեր կունենաք: Բայց դուք կարող եք և բաց թողնել այդ հնարավորությունները, եթե թեթևամիտ լինեք, շեղվեք դատարկ բաների վրա կամ նախընտրեք հույս դնել պատահականության վրա: Պետք է համառություն ու նպատակասլացութ յուն դրսևորել: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ծրագրած զվարճանքները, ուղևորություններն ու հանգիստը, որպեսզի կենտրոնանաք անսպասելի առաջ եկած առաջադրանքների լուծման վրա:
Ամսվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այդ հատվածում ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Կիրա ռում կգտնվի ձեր գիտելիքներին ու տաղանդներին, չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է նախասիրությունը լրացուցիչ եկամուտների աղբյուրի վերածել: Մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք, կարող են հետաքրքիր մի բան առաջարկել: Որոշ Խոյեր կարիերայի սանդուղքներով բարձրանալու, մասնագիտական դիրքերն ամրապնդելու շանս կունենան: Հոգսեր շատ կլի նեն, բայց ժամանակ կմնա նաև հանգստի, մտերիմների հետ շփումների և ընտանեկան գործերի համար:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հունիսի սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար ավելի հեշտ կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց մինչև վերջերս դժվարությամբ էիք հասկանում: Կհաջողվի վերջ տալ տարաձայնություններին ու վեճերին, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք և՛ նոր համախոհներ, և՛ իսկական ընկերներ կգտնեք:
Նշված ժամանակահատվածը հարմար կլինի նաև նոր առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Ամսվա առաջին կեսին ընդունած որոշումները լավ կանդրադառնան ձեր կարիերայի զարգաց ման վրա: Որոշ Ցուլեր կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:Ամսվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի նախաձեռնող լինելու համար: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին. նոր բան ստանձնեք, փոխեք այն, ինչը ձեր սրտով չէ, կիսվեք ձեր գաղափար ներով նրանց հետ, ում դրանք կարող են հետաքրքրել: Դուք աջակցություն կստանաք նույնիսկ նրանցից, ովքեր նախկինում երբեք ձեր կողմից չեն եղել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հունիսի սկիզբը հագեցած կլինի: Դուք շատ բան պիտի անեք, և ամեն ինչ միանգամից լավ չի ստացվի: Ճանապարհին կարող են խո չընդոտներ առաջանալ, բայց դրանք ձեզ չեն ստիպի նահանջել: Չի բացառվում՝ այդ հատվածում մասնագիտական հաջողություննե րի հասնելու համար պետք լինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Գործնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, դուք նոր համախոհներ ու գործընկերներ կգտնեք, որոնք ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան:
Ամսվա սկիզբը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գործարքներ, ինչպես նաև դր ամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Բացի այդ, հնարավոր է՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը, վարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:Հունիսի երկրորդ կեսին օգտակար կլինի գործնական ակտիվությունը մի փոքր նվազեցնելն ու մեկ այլ բանի վրա կենտրոնանալը, կամ էլ պարզապես հանգստանալն ու ուժերը վերականգնելը: Որոշ կարևոր հարցերի լուծում կարող է անորոշ ժամանակով հետաձգվել, և դա կստիպի ձեզ հուզվել:
Սակայն անհանգստանալու լուրջ պատճառներ չեն լինի, ամեն ինչ ձեզ համար լավագույն ձևով կդասավորվի:Կարևոր կդառնան մտե րիմների հետ հարաբերությունները: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ, մասնակցել ըն տանեկան գործերին, տնային խնդիրներից ձեզ հեռու չպահել:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հունիսի սկզբին ձեզ պետք կգա հնարամտությունը: Կարող են դժվարություններ առաջանալ, որոնցից գլուխ կհանեք ձեր ձևով գոր ծելով, այլ ոչ թե ուրիշների խորհուրդները լսելով: Չի բացառվում՝ պետք լինի ռիսկի դիմել, ինտուիցիան կհուշի՝ արժե արդյոք այդպես վարվել:Վառ կարտահայտվեն ձեր առաջատարի հատկանիշները, և դա հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում:
Կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենաք: Որոշ Խեցգետինների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նրանք վաղուց են երազում: Ամսվա առաջին կեսը հաջող կլինի նաև նրանց համար, ովքեր սովորում են, զբաղվում են հետազոտութ յուններով ու փորձարկումներով:Հունիսի երկրորդ կեսին պետք է ավելի զգույշ գործել: Արժե ավելի մեծ ուշադրություն դարձնել ման րուքներին, հատկապես եթե գործարքներ եք կնքում, խոշոր գնումներ եք անում:
Լավ է խուսափեք կասկածելի կոմերցիոն գործունեությունից:Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամսվա վերջը բարեն պաստ կլինի:Դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից ու կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին, կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հունիսին օգտակար կլինի մասշտաբային ծրագրերի, երկարաժամկետ նպատակներին հասնելու վրա կենտրոնանալը: Դուք սեփակ ան ապագայի մասին հոգ տանելու, կարևոր նախագծերի իրագործմանը նախապատրաստվելու հնարավորություն կունենաք: Հավա նական են պիտանի ծանոթություններ: Շատ Առյուծներ հենց հունիսին կհանդիպեն մարդկանց, որոնց հետ մոտակա տարիներին սերտորեն կհամագործակցեն:
Հավանական են փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կհաջողվի վերջ տալ կոնֆլիկտներին ու անհասկաց ողությանը, պայմանավորվել ընդհանուր ծրագրերի և այն գործերի մասին, որոնք կարևոր են բոլորի համար: Հունիսի առաջին կեսը բարենպաստ կլինի ընտանեկան հանգստի, ընկերների և հարազատների հետ ճամփորդելու համար:
Ավելի ուշ պետք է զբաղվեք տունը կահավորելով, խոշոր գնումներ անեք,ինչպես նաև լուծեք ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերը:Հունիսը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Ձեր եկամուտները կաճեն: Չի բացառվում՝ սկսեք ավելի շատ աշ խատել և ուրախ կլինեք դրա համար:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հունիսի սկզբին գործերին լուրջ մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Բայց դա հեշտ չի լինելու. պետք է աշխատեք, ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի: Չի բացառվում՝ պետք լինի նոր օգնականներ ու համախոհներ փնտրել, քանի որ մարդիկ, որոնց վրա նախկինում հենվում էիք, չեն կարողանա աջակցել ձեզ:Դժվարությունները կհաղթահարեք ձեր փորձի և ինտուիցիայի շնորհիվ, որի հուշումները միշտ ճշգրիտ կլինեն:
Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, բայց դուք կհասկանաք, որ չարժե ամեն ինչ լսել:Հունիսի երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Գործերից շեղվելու, աշխատանքի հետ կապ չունեցող հետաքրքրությունների մասին հիշելու հնարավորություն կունենաք:
Ժամանակ կմնա նաև նոր նախասիրության համար, որի շնորհիվ կծանոթանաք շատ հետաքրքիր մարդկանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը կամ այն հարաբերությունների վերականգնումը, որոնք նախկինում թանկ են եղել ձեզ համար:
Դուք գաղափարներ կունենաք, որոնք շրջապատողներին տարօրինակ ու իրականությունից հեռու կթվան: Հնարավոր է՝ մտածածը չհաջողվի միանգամից կյանքի կոչել, բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք այդ ծրագրերին:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հունիսի սկզբին դուք նախանձելի համառություն կդրսևորեք ու կանեք այն, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Այդ հատ վածը հարմար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու համար: Ձեր գաղափարները կհետաքրքրեն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ գտնեք, որոնց աջակցությամբ կիրագործեք այն, ինչ վաղուց էիք մտածել:
Կարևոր կլինի չշտապելը: Հիշեք, որ հիմա դուք ապագայի համար եք աշխատում, այնպես որ՝ արագ հաղթանակների և անհապաղ արդյունքների վրա հույս մի դրեք:Ավելի ուշ կգա կազմակերպչական հարցերի լուծման, պետկազմակերպություններին դիմելու, փաս տաթղթեր ձևակերպելու համար բարենպաստ ժամանակը:
Բյուրոկրատական խնդիրներ չեն առաջանա, պետք եկած բոլոր մարդիկ տեղում կլինեն, կարևոր անհրաժեշտ թղթերը ժամանակին կհայտնվեն ձեզ մոտ:Անձնական հարաբերությունների տեսանկյունից հունիսի երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի: Ձեզ նախկինում անհանգստացնող խնդիրները կլուծվեն, և ոչ մի բան չի փչացնի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումները:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հունիսի սկզբին արժե ուշադիր հետևեք ձեր հուզական վիճակին, չգերհոգնեք ու խուսափեք սթրեսային իրավիճակներից: Ծագած խնդիրներն ու դժվարությունները կարող են ձեզ նշանակալի թվալ, չնայած՝ մեկ ուրիշ ժամանակ դուք դրանցից հեշտությամբ գլուխ կհանեիք: Կողքին կլինեն մարդիկ, որոնք ունակ կլինեն աշխուժացնել ձեզ ու իրական օգնություն ցուցաբերել: Վատ մի զգացեք աջա կցության հարցով դիմել այն մարդկանց, որոնց վստահում եք:
Աշխատանքի տեսանկյունից այդ շրջանը ամենահասարակը չի լինելու. հավանական են ձգձգումներ գործերում, կարող են խախտվել հին պայմանավորվածությունները: Բայց դուք ձեռքերը ծալած չեք նստի, ճիշտ քայլեր կձեռնարկեք ու ժամանակին կհասնեք դրված բոլոր նպատակներին:Հունիսի երկրորդ կեսը ավելի արդյունավետ ու ավելի հասարակ կլինի: Աստղերի աջակցությունը նկատելի կլի նի կյանքի բոլոր ոլորտներում, դուք կզգաք, որ պայմանները բացառապես հաջող են դասավորվել:Այդ հատվածը հարմար կլինի նախ աձեռնող լինելու, նոր բան ստանձնելու, փորձարկումներ անելու համար: Մի վախեցեք ձեր ձևով գործելուց. ձեզ մոտ շատ բան հեշ տությամբ կստացվի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հունիսի սկզբին դուք կարող եք նկատելի հաջողությունների հասնել ձեր հմայքի և մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնոր հիվ: Այդ հատվածը բարենպաստ կլինի շփումների և նոր ծանոթությունների համար: Դուք նոր համախոհներ կգտնեք ու շուտով կըն կերանաք նրանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ կուրախաց նի:
Կարող եք վերադառնալ հին գաղափարներին ու նախագծերին. չի բացառվում՝ հիմա կարողանաք կյանքի կոչել ավելի վաղ մտած ածը: Կլուծվեն այն խնդիրները, որոնց մասին վերջերս շատ էիք մտորում: Պարզ կդառնա, որ հիմա կարելի է լրիվ նոր բան ստանձ նել: Իսկ ինտուիցիան կհուշի, թե կոնկրետ ինչի վրա արժե կենտրոնանալ:Ավելի ուշ կարող են անսպասելի իրադարձություններ տեղի ունենալ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Չեն բացառվում ձգձգումները գործերում, աշխատանքային խնդիրները:
Դա ձեզ կստիպի հուզվել, բայց շուտով կպարզվի, որ ծագած բոլոր դժվարությունները այնքան էլ լուրջ չեն և դրանք կարելի է արագ հաղթահարել:Հունիսի վերջին օրերը կուրախացնեն: Այդ հատվածում հնարավոր են հաջող զուգադիպություններ ու լավ նորություն ներ, առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Աշխատեք հանգիստ ու կառուցողական մոտենալ հունիսի սկզբին առաջ եկած ցանկացած հարցի լուծմանը: Դա ամենահասարակ շրջանը չի լինելու, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և այստեղ կարևոր կդառնան լուրջ մոտեցումն ու կարգապահությունը: Կարևոր կլինի ոչ մի բան ինքնահոսի չթող նելը, հատկապես՝ աշխատանքի ու բիզնեսի ոլորտում:
Ուշադրություն դարձրեք նույնիսկ ամենափոքր մասերին, աշխատեք նկատել այն, ինչն ուրիշներին աննշան է թվացել:Կարևոր կլի նեն մտերիմների հետ շփումները: Նրանք ձեզ կաջակցեն ու հրաշալի խորհուրդներ կտան, կամ էլ պարզապես կլսեն ձեզ, եթե դրա կարիքն ունենաք:
Ընկերների կամ հարազատների հետ միասին ինչ-որ տեղ մեկնելու հնարավորություն կունենաք, նույնիսկ ոչ մեծ ճամփորդությունը բոլորին դրական հույզեր կպարգևի:Հունիսի երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ աշխատանքի, լուրջ առաջադրանքների լուծ ման ժամանակ կլինի:
Այն բարենպաստ կլինի նաև ուսման, որակավորումը բարձրացնելու տեսանկյուններից: Դուք պիտանի ինֆորմացիա կստանաք, հե տաքրքիր բաներ կիմանաք: Որոշ Այծեղջյուրներ նաև պիտանի կապեր կհաստատեն:Այս շրջանը բարենպաստ կլինի գնումների ու գործարքների համար. գործնական հոտառությունը ձեզ հուսախաբ չի անի, կօգնի ճիշտ որոշում ընդունել:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հետաքրքիր բաներ շատ կլինեն: Հունիսը կարող է մեծ փոփոխություններ բերել կյանքի բոլոր ոլորտներում, և լավ է, եթե դուք դրանք ուրախությամբ ու ոգևորվածությամբ ընդունեք, հնից ու սովորական դարձածից չկառչեք: Որոշ Ջրհոսներ պիտի բարդ որոշումներ ընդունեն: Նրանք դա ինքնուրույն կանեն, ոչ մեկի հետ չեն խորհրդակցի և չեն զղջա դրա համար:Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները:
Երբեմն ձեզ համար հեշտ չի լինի հույզերը վերահսկելը, ինքնատիրապետումը պահպանելը: Օգնության կհասնի փորձը: Հիշեք այն դժվարությունների մասին, որոնք նախկինում հաղթահարել եք, նաև ձեր հաղթանակների մասին. այդ ամենը կօգնի պրովոկացիանե րին չտրվել, իրավիճակն էլ հսկողության տակ առնել:Մտերիմների հետ շփվելը ավելի հեշտ ու հաճելի կլինի: Դուք աջակցություն կստ անաք, որի կարիքը կունենաք, կտեսնեք, որ ձեզ իսկապես լավ են հասկանում:
Եթե վերջին ժամանակներս տարաձայնություններ էին առաջ եկել,ապա հիմա կկարողանաք հաղթահարել դրանք:Ֆինանսների տես անկյունից հունիսը բավական բարենպաստ կլինի: Ճիշտ է, միանգամից չեք հարստանա, բայց հաջող գործարքներ կարող եք կնքել: Իսկ ահա լուրջ ծախսերը քիչ հավանական են:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հունիսի սկիզբը գրավիչ ու ոգեշնչող իրադարձություններով լի կլինի: Հետաքրքիր գաղափարներ ու նոր ծրագրեր կհայտնվեն: Շրջ ապատողները կարող են կասկածել, որ կարողանալու եք մտածածը կյանքի կոչել, բայց դուք ոչ մի րոպե չեք կորցնի հաջողության հանդեպ վստահությունը: Ինտուիցիայի հուշումների շնորհիվ դուք պատասխաններ կգտնեք շատ ու շատ հարցերի, գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել:
Հաջողակ կլինեն նրանք, ովքեր հունիսի առաջին կեսին նոր բան կստանձնեն: Այդ Ձկներն արագ կհասկանան, թե ինչպես է պետք գործել, առանց դժվարության կգտնեն մարդկանց, որոնց կարող են դիմել օգնության և աջակցության խնդրանքով: Այս ժամանակահ ատվածը բարենպաստ կլինի համագործակցություն սկսելու համար: Նոր գործընկերները շուտով ձեր ընկերները կդառնան:
Ամսվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հանդիպումների ու բանակցությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կու զենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա:Բացի այդ, նշված շրջանը հարմար կլինի հին գործերն ավարտելու և այն հարցերը լուծելու համար, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Մի քանի հնարավոր տար բերակից դուք լավագույնը կընտրեք:
