Հուլիսի 18-25-ի աստղագուշակ․․․Այծեղջյուրներ՝ պատրաստ եղեք, շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք

Հուլիսի 18-25-ի աստղագուշակ․․․Այծեղջյուրներ՝ պատրաստ եղեք, շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք

ԽՈՅ 

Շաբաթվա սկիզբը կարևոր, իրադարձություններով հագեցած ու արդյունավետ կլինի: Դուք շատ բան պիտի անեք: Ամեն անգամ չէ, որ փորձված մեթոդները արդ յունավետ կլինեն, այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն, ոտքի վրա նոր բան մտածելուն:Առաջատարի ձեր հատկանիշներն այդ հատվածում վառ կա րտահայտվեն, ուստի զարմանալի չէ, որ շրջապատողները կուզենան աջակցել ձեզ: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք:Լավ կանցնեն գործնական բանակցությունները:Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայման ներով համագործակցություն առաջարկեն:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հանգստանալու հնարավորություն կտա: Դուք հաճելի ժամանակ կան ցկացնեք այն մարդկանց շրջանում, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում: Կարող եք նշված հատվածի համար ուղևորություններ ծրագրել. դրանք հաջող կանցնեն, վառ հույզեր կպարգևեն: Այդ օրերը հատկապես բարենպաստ կլինեն ռոմանտիկ ճամփորդությունների համար:

ՑՈՒԼ

Շաբաթը կսկսվի գործնական ոլորտում դրական փոփոխություններով: Դուք կարող եք նկատելի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հաջող կանցնեն բանակցությունները, դուք բարենպաստ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնք նախկինում քն նադատորեն էին տրամադրված, կասկածում էին ձեր գիտելիքներին ու տաղանդներին:Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու հա մար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություննե րի սկիզբը:Ավելի ուշ բարդ ու բավական լարված աշխատանքի ժամանակ կգա: Որոշ Ցուլեր ստիպված են լինելու զբաղվել կարևոր, բայց ոչ այնքան գրավիչ մի բանով: Հեշտ չի լինի, բայց դուք հաջողության կհասնեք:Շաբաթվա երկրորդ կեսին զգույշ է պետք լինել գումարին և ունեցվածքին վերաբերող հարցե րում: Լավ է չշտապեք սպոնտան գնումների հարցում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը շաբաթվա սկզբին:Այդ հատվածի համար արժե հաճելի միջոցառումներ ու հետաքրքիր զբաղմունք ներ ծրագրել: Դրանք կարող են լինել զբոսանքներն ու ուղևորությունները, ընկերների հետ հանդիպումները, ստեղծագործ փորձարկումները: Հիշեք, որ կա րևոր է անգործ չնստելն ու մռայլ մտքերին կամ տհաճ հուշերին չտրվելը:Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար ուժեղանալու է: Շաբաթվա կեսը նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում, հին խնդիրները լուծելու շանս կտա: Բացի այդ, դուք գործընկերների և ղեկավարության հետ հարա բերությունները հարթելու, նոր համախոհներ գտնելու շանս կունենաք: Չեն բացառվում նոր, խոստումնալից ու հետաքրքիր աշխատանքի հետ կապված առաջարկ ները:Հիշեք, որ կարևոր կլինի իրատես լինելը, հնարավորությունները չգերագնահատելը: Հենց դա թույլ կտա խուսափել սխալներից ու հիասթափություննե րից, կենտրոնանալ հենց նրա վրա, ինչը ձեր ուժերի սահմաններում է:

ԽԵՑԳԵՏԻՆ

Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը ձեզ շատ պետք կգա շաբաթվա սկզբին: Հենց դրա շնորհիվ դուք համախոհներ կգտնեք,այդ թվում՝ այնպիսի համախոհներ, որոնց աջակցությամբ կկարողանաք իրագործել շատ կարևոր ծրագրերը:Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություն ներն ավելի անկաշկանդ կդառնան: Դա նկատելիորեն կհեշտացնի կարևոր հարցերի քննարկումը:

ԿՈՒՅՍ 

Շաբաթվա կեսին շատ Խեցգետինների համար առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Նշանի ներկայացուցիչները կսկսեն ավելի շատ ժամ անակ անցկացնել մտերիմների հետ, կկարողանան հանդիպել հին ընկերներին: Հնարավոր են անսովոր ու հիշարժան ռոմանտիկ ժամադրություններ:Շաբաթվա վե րջը գործերով հագեցած կլինի: Աշխատեք չշտապել, հանգիստ կշռադատված որոշումներ ընդունել:Որոշեք առաջնահերթությունները ու կենտրոնացեք նրա վրա, ինչը հիմա յուրահատուկ կարևոր է:

ԱՌՅՈՒԾ

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի կարևոր որոշումներ ընդունելու և երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Պարզ ու որոշակի կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Դա թույլ կտա խուսափել պատրանքներից ու զուր հույսերից, կենտրոնանալ իրական նպատակների վրա: Շատ Առյուծներ այդ հատվածում արժեքավոր փորձ ձեռք կբերեն, կսովորեն այն, ինչը շուտով անպայման պետք կգա:Շաբաթվա կեսը հաջող, բայց բավական անհանգիստ կլինի: Ստի-պված եք լինելու ոտքի վրա ինչ-որ որոշումներ ընդունել, և դա ձեզ կստիպի հուզվել. իսկ դուք կնախընտրեիք հանգիստ ամեն ինչ կշռադատել: Հույս դր եք ինտուիցիայի վրա, որը հաստատ չի հիասթափեցնի:Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեր շնորհ իվ կլուծվեն ընտանեկան ինչ-ինչ խնդիրներ, և դա կուրախացնի մտերիմներին: Չեն բացառվում հարազատներից մեկի կամ ձեզ համար կարևոր մարդկանց հետ կապված լավ նորությունները:

ԿՈՒՅՍ

Մի փորձեք մտածած ամեն ինչ միանգամից իրագործել: Շաբաթվա սկիզբը հաստատ հարմար չի լինելու ինչ-որ բան շտապելով անելու համար: Լավ է դնեք առաջ նահերթություններն ու սկսեք ամենակարևորից: Ձեզ կհաջողվի արագ համախոհներ գտնել, ընդ որում՝ նրանց մեջ կարող են լինել շատ լուրջ մարդիկ: Այդ մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Դուք արժեքավոր փորձ ձեռք կբերեք, կսովորեք մի բան, որը շուտով պետք կգա աշխատանքի մեջ: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի հետ ռոմանտիկ բնույթ ստանալ:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի: Այս հատվածում ամեն հար ցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչ անել: Ձեզ համար հաջող կլուծվեն բարդ ֆինանսական հարցերը: Չեն բացառվում շահավետ գործարքներն ու գնումները: Չի բացառվում՝ ուզենաք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Նման հնարավորություն կհայտնվի. կարող եք միա սին ինչ-որ տեղ մեկնել կամ բոլորին հետաքրքրող գործեր գտնել տանը:

ԿՇԵՌՔ

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի աշխատանքի ու բիզնեսի համար:Այդ հատվածում կկարողանաք ճիշտ որոշումներ ընդունել,որոշակիություն մտցնել երկար աժամկետ ծրագրերում: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց խոչընդոտները ձեզ չեն ստիպի նահանջել: Եթե ինչ-որ բան չի ստացվել, հոգ չէ. դուք հանգիստ կվերլուծեք իրավիճակը, գլուխ կհանեք, թե ինչն եք ճիշտ արել, իսկ որ հարցում եք սխալվել ու կգտնեք բաց թողածը լրացնելու ձևը: Այդ հատ վածում ընդունած որոշումները հաջող կլինեն: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Դուք կկարողանաք գլուխ հանել սեփական զգացմունքներից ու ցանկություններից, կհասկանաք, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր, իսկ ինչը՝ ոչ:Շաբաթվա երկրորդ կեսը հետա քրքիր, բայց բավական անհանգիստ կանցնի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել, զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց սեփական գիտելիքների ու փորձի շնորհիվ: Այդ ամենը ջանքեր է պահանջելու: Այնպես որ՝ արժե ժամանակ գտնել հանգստի համար:

ԿԱՐԻՃ 

Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Շաբաթվա առաջին օրերին դա հեշտ չի լինելու. ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու արագ որոշումներ ընդունել, իսկ ինֆորմացիան քիչ կլինի: Կարևոր կլինի խելամիտ զգուշությունը: Սա հաստատ լավագույն ժամանակը չի լինելու արկածա խնդրությունների, կասկածելի միջոցառումներին մասնակցելու համար: Փոխարենը կարելի է կենտրոնանալ ուսման վրա, որը հեշտությամբ կտրվի, դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, կմտապահեք ամենն, ինչ պետք է:Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հար-մար կլինի ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփվելու համար. նրանք կարող են օգնել ձեր ծրագրերի իրագործման հարցում,աջակցել ձեր նախագծերը, ազդել ձեր կարիերայի զարգացման վրա: Անձնական հանդիպումներն էլ վատ չեն անցնի:Շաբաթվա վերջին օրերը հրաշալի կլինեն ֆինանսական հարցերը լուծելու հա մար: Կարող եք գործարքներ կնքել, գումարը բիզնես-նախագծերում ներդնել, գնումներ անել: Դուք ուշադիր ու զգույշ կլինեք, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել կամ խճճել ձեզ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Շաբաթվա սկիզբը ամենահասարակ հատվածը չի լինի աշխատանքի տեսանկյունից: Լավ է կենտրոնանաք այն բանի վրա, ինչը կարող եք ինքնուրույն անել: Համ ատեղ գործերում ու նախագծերում, որոնց իրագործման հարցում ձեզ աջակցություն է պետք, հավանական են ձգձգումներ, անսպասելի դժվարություններ, ան հասկացողության հետ կապված խնդիրներ: Ամեն ինչ կհաջողվի պարզել, բայց համբերության գնով: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, թույլ մի տվ եք, որ ինչ-որ մեկը ձեզ վրա ճնշումներ բանեցնի:Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ինքնավստահ կզգաք, կտ եսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել: Այդ շրջանը կարող է հետաքրքիր գործնական առաջարկներ բերել: Հավանական են դրական փոփոխ ություններ անձնական կյանքում: Ամենամտերիմների հետ հարաբերությունները ավելի ջերմ ու վստահելի կդառնան:Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլին են ուղևորությունների համար: Ամենայն հավանականությամբ ճամփա կընկնեք ընկերների կամ պարզապես լավ ծանոթների հետ: Հաստատ չեք ձանձրանա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Ձեզ հագեցած ու հետաքրքիր շաբաթ է սպասվում: Դուք ժամանակը զուր չեք վատնի, օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Ձեր օգնութ յունը կարող է ոչ միայն մտերիմներից ինչ-որ մեկին, այլև նոր ծանոթներին պետք գալ: Դուք կաշխատեք ոչ մեկին չմերժել: Հավանական են անսովոր հան դիպումներ, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն:Շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն ստեղծագործ մոտեցում պահանջող գոր ծերի համար: Դուք անսովոր գաղափարներ կունենաք ու կգտնեք դրանք իրագործելու ձևը: Ձեր հաջողությունները շատերին կհետաքրքրեն: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք:Ավելի ուշ դուք կկենտրոնանաք ընթացիկ գործերի, առօրյա առաջադրանքները լուծելու վրա: Չի կարելի ասել, որ դա շատ հետաքրքիր է լինելու: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, և դուք ամեն ինչից սպասվածից արագ գլուխ կհանեք: Պետք կգան վաղուց ձե ռք բերած գիտելիքները:

ՋՐՀՈՍ 

Շաբաթվա սկզբին լավ է ոչ մի տեղ չշտապեք: Նույնիսկ ամենահասարակ որոշումներն արժե առանց շտապելու ընդունել: Չարժե հավատալ շրջապատողների ասած ամեն խոսքին. ինչ-որ մեկը կարող է մոլորության մեջ լինել, իսկ ինչ-որ մեկն էլ հատուկ կփորձի խաբել ձեզ: Լուրջ գործերում լավ է հույս դնեք ամե նամտերիմների վրա: Կարևոր հարցերն էլ արժե միայն նրանց հետ քննարկել: Մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել,հազիվ թե ինչ-որ լավ բան խորհու րդ տան, օգնել էլ ամենայն հավանականությամբ չեն կարողանա:Շաբաթվա կեսին աշխատանքի համար բարենպաստ շրջան կսկսվի:Ճիշտ է՝ գործեր սպասվածից շատ կլինեն, այդ իսկ պատճառով՝ ստիպված եք լինելու շտապել:Բայց դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, ժամանակն էլ դատարկ բաների վրա չեք վատնի: Նման մոտեցումը թույլ կտա արագ լուծել բարդ առաջադրանքները, նպատակին տանող կարևոր քայլեր անել:Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնա կան հարաբերությունների տեսանկյունից, հարմար կլինեն մտերիմների հետ շփվելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Կհաջողվի պայմանավորվել նույնիսկ նրա մասին, ինչի մասին նախկինում վեճեր շատ են եղել:

ՁԿՆԵՐ 

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի այն Ձկների համար, որոնք հիմա կենտոնացած են աշխատանքի և իրենց կարիերայի զարգացման վրա: Դա լավագույն ժամանակը կլինի ունակությունները ցույց տալու համար: Ստանձնեք բարդ նախագծերը, կիսվեք անսովոր գաղափարներով, վատ մի զգացեք պատմել ձեր հաջողություննե րի մասին: Հնարավոր է՝ անսպասելի առաջ եկած նոր խնդիրների պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը: Բայց դրա համար հազիվ թե զղջաք, քանի որ ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի:Շաբաթվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու համար: Հավան ական է՝ ստիպված լինեք միայնակ որոշումներ ընդունել: Նման իրավիճակներում կարևոր կլինի ինքներդ ձեզ վրա չկասկածելը, հիշելը, որ շատ բանի եք ունակ: Աշխատեք քիչ շփվել ձեզ քննադատող մարդկանց հետ, որոնք փչացնում են ձեր տրամադրությունն իրենց նկատողություններով: Իսկ ահա ապագային լավատեսորեն նայող բարեհամբույր մարդկանց հետ զրույցները շատ ոգեշնչող կլինեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика