Հորոսկոպի այս նշանները չպետք է լինեն միասին. 13 ամենավատ զույգը

1. Ցուլ և Աղեղնավոր Ցուլը պարզապես չի կարող բավարարել Աղեղնավորի պահանջմունքները։ Այս երկու նշանները միմյանց չեն երջանկացնում երկարատև հարաբերություններում։ Ցուլը միանգամից լուրջ հարաբերություններ է ուզում, մինչդեռ Աղեղնավորն ուզում է մի փոքր ուրախանալ մինչև լուրջ հարաբերություններ սկսելը։ 2. Խեցգետին և Ջրհոս Այս երկուսը համարվում են էմոցիոնալ ու հոգատար, բայց Խեցգետինը չափից դուրս էմոցիոնալ է, ինչը կնյարդայնացնի ու կվանի Ջրհոսին։

3. Առյուծ և Կարիճ Առյուծն ուզում է լինել ուշադրության կենտրոնում, իսկ Կարիճը չի թողնում, որ այդպես լինի, ինչը բազում խնդիրներ է առաջացնում նրանց միջև։ 4. Կույս և Կշեռք Այս երկու նշանները կարող են էմոցիոնալ առումով աջակցել միմյանց, բայց նրանց միջև չկա կայծ ու կիրք։ 5. Խոյ և Կարիճ Նրանց միջև չափից շատ կիրք կա։ Երկուսն էլ սիրում են կռվել, ու դա համարվում է նրանց ամենամեծ խնդիրը։

6. Երկվորյակ և Այծեղջյուր Երկվորյակները շատ նվիրված չեն սիրուն ու այդքան էլ հասուն չեն, իսկ Այծեղջյուրները շատ պատասխանատու են։ 7. Ջրհոս և Խեցգետին Ջրհոսը չի ուզում ապրել կանոններով, իսկ Խեցգետինը՝ ընդհակառակը։ 8. Խոյ և Խեցգետին Խեցգետինները փախչում են զգացմունքներից։ Նրանք սիրում են մտածել գլխով, իսկ Խոյերի համար դա անհնարին է։ 9. Ցուլ և Առյուծ Անհամապատասխան էներգիաներ։

Նրանք երկուսն էլ չափազանց ծույլ են, ու նրանցից ոչ մեկը չի ուզում ոչինչ անել։ 10. Երկվորյակ և Կույս Նրանք շատ դինամիկ են, ու դա կարող է փչացնել հարաբերությունները։ 11. Խոյ և Խեցգետին Նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն։ Խոյն անկեղծ է, իսկ Խեցգետինը՝ շատ էմոցիոնալ։ Այս երկու նշանները պարզապես ստեղծված չեն մեկը մյուսի համար։ 12. Առյուծ և Այծեղջյուր Անվերջանալի կռիվներ։ Այծեղջյուրը սառն է, իսկ Առյուծը՝ շատ կրքոտ։ 13. Խոյ և Ցուլ Նրանք վերջում կատեն միմյանց։ Այս երկուսը շատ տարբեր անհատականություններ են։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика