Հյուրերը ապշեցին տեսնելով, որ հարսնացուն եկեղեցի մտավ հաշմանդամի սայլակի վրա նստած, բայց րոպեներ անց նրանք սկսե-
ցին արտասվել․․․Ոչ ոք նման շրջադարձ չէր սպասում։Ներկայացնում ենք Ջեկի Գոնչերին՝ համարձակ 25-ամյա աղջիկ, ով 17 տարե-
կանից կաթվածահար էր պարանոցից մինչև ոտքերի մատների ծայրերը:
Իր հարսանիքի ժամանակ աղջիկը հյուրերին այնպես ապշեցրեց, որ բոլորը միաձայն լաց էին լինում:8 տարի առաջ Ջեկին լողալիս
ողնաշարի սարսափելի վնասվածք ստացավ:Բժիշկներն ասացին, որ նա այլևս երբեք չի քայլի: Թերապիայի առաջին տարիները նրա
համար դժոխային էին:

Ջեկիից, ով պրոֆեսիոնալ սպորտով էր զբաղվում, մեծ ջանքեր պահանջվեցին նորից սպորտդահլիճ գնալու համար։Աղջկա համար
մեծ խթան եղավ իր սիրելիի ամուսնության առաջարկությունը: Հարսանիքից մեկ տարի առաջ նա սկսեց նորից ակտիվորեն մարզվել
սպորտդահլիճում: Հանդիսության ժամանակ հարսնացուն հաշմանդամի սայլակով գնաց մոր և պապի ուղեկցությամբ:
Սակայն մի քանի վայրկյան անց Ջեկին վեր կացավ սայլակից և ինքնուրույն գնաց փեսացուի մոտ: Նրա փեսացու Էնդի Գոնչերը չգի-
տեր սիրելիի այդ անակնկալի մասին և պարզապես չկարողացավ զսպել արցունքները: Հարսանիքի բոլոր հյուրերը լաց էին լինում:

Դեռ մեկ տարի առաջ Ջեկին չէր կարողանում ոտքի կանգնել նույնիսկ 10 րոպե, իսկ հարսանիքի ժամանակ 45 րոպե կանգնեց հենց
արարողության ժամանակ և 5 ժամ հանդիսության ընթացքում: Ջեկին և Էնդին կատարեցին իսկապես առաջին պարը. նախքան դա
մարզվելու ժամանակ և հնարավորություն չէին ունեցել:
