Հարսս իրան լրիվ կորցրել ա, ասում ա մեզ պիտի էլիտար շենքից տուն առնեք․ Ես էլ ինձ չկորցրեցի, ասեցի, գնա մորդ ասա թող
առնի, ես էդքան փող չունեմ․․․Մարդուս մա հից հետո գնացի արտասահման, որ աշխատեմ, կարողանանք յոլա գնանք: Սկզբում չէր
ստացվում, օրերով սո ված էի մնում, կայարանում էի քնում: Մինչև որ մի բարի մարդ ինձ գործի դասավորեց: Սկսեցի աշխատել ու
լավ փող հավաքեցի:

Հետ եկա հայրենիք, որ իմ համար մի հատ տուն առնեմ: Իմ բնակարանը տվել էի տղուս ու հարսիս: Որ եկա, զգացի, որ չեն ուզում
իրանց հետ մնամ, գնացի հյուրանոց: Գիշերը քնում էի, առավոտ գնում էի տուն: Տղուս հետ տուն էինք նայում: Մեր կանգառում եր-
կու հատ նորակառույց կար:Հարսս սկսեց նամյոկ անել, որ իրանց համար նոր տուն առնեմ:

Ձեն չէի հանում: Իմ տունը տվել էի իրանց հերիք չէր, հիմա էլ նորակառույցից տուն պիտի առնեի տայի: Ասեցի, որ իրանց տուն տվել
եմ, հիմա իմ համար եմ տուն ուզում: Հարսս քիթը կախեց: Մի օր էլ հոգուս հասավ, ասեցի. Աղջիկ ջան, էդքան շատ ես տուն ուզում,
գնա մորդ ասա թող առնի, ես չեմ կարա:

Հա, իհարկե, տունս իրանց տամ, մի հատ էլ առնեմ, որ ես էլ գամ հյուրանոցում մնամ: Չնայած, ինքը էդքան մե ղա վոր չի, իմ տղեն ա
մեղավոր, որ կնգա բերանը լեզու ա դրել:
