Հարազատ մայրս հանգիստ չի տալիս կնոջս․Մորիցս կտրվել չեմ ուզում,բայց կնոջս էլ եմ սիրում․․Չգիտեմ ինչ անեմ։Ուզում եմ պատ-
մել ընտանիքիս պատմությունը: Ես ապագա կնոջս հանդիպել եմ համալսարանում: Մենք սկսեցինք ընկերություն անել, սակայն ժա-
մա-նակի ընթացքում նա դարձավ կյանքիս իմաստը: Ընտանիք կազմելու որոշումը մենք շատ շուտ կայացրեցինք: Այդ պահին ուսա-
նողներ էինք, և հարսանիքից հետո առանձին ապրելու տեղ չունեինք:

Եվ իմ ծնողները, և կնոջս մայրն առաջարկում էին իրենց հետ ապրել: Ես որոշեցի, որ ապրելու ենք իմ ծնողների հետ, քանի որ տղա-
մարդը պիտի կնոջը բերի իր տուն, այլ ոչ թե հակառակը:Մենք սկսեցինք ապրել իմ հայրական տանը: Սակայն որոշմանս համար շու-
տով զղջացի: Մայրս ոչ մի կերպ լեզու չէր գտնում կնոջս հետ: Նա ամեն քայլափոխին նկատողություններ էր անում նրան: Մարիամը
լռում էր, ամեն ինչ անում էր սկեսուրի ասածով:
Մարիամը երբեք ինձ չէր գանգատվում: Բայց ես ինքս հասկացա, որ պիտի խառնվեմ: Խոսեցի մորս հետ, խնդրեցի նրան, որ կնոջս
քիչ նեղացնի, գուցե Մարիամը դեռ լավ տանտիկին չէ, բայց ես սիր ում եմ նրան՝ անկախ ամեն ինչից: Մայրս չէր ուզում զիջել: Երբ
դիմեցի հորս, նա ասաց, որ մայրս իրավացի է. նա է տանտիրուհին, իսկ երեխ աները պիտի իրեն լսեն:Արդյունքում բանը հասավ նը-
րան, որ Մարիամն առաջարկեց տեղափոխվել իր մոր տուն:
Երբ ծնողներս իմացան, որ կարող ենք այնտեղ ապրել, ինձ կանգնե ցրեցին փաստի առաջ. եթե ես գնամ զոքանչիս տուն ապրելու,
կարող եմ մոռանալ ծնողներիս մասին:Մեզ համար այդ պահին միակ տարբերակն առա նձին ապրելն էր: Ես սկսեցի հեռակա սովո-
րել, որպիսի կարողանամ աշխատել և վճարել մեր վարձակալած բնակարանի համար: Կինս ավարտեց ուսումը, լավ աշխատանքի
տեղավորվեց:

Մենք երկուսս էլ սկսեցինք բավականին մեծ գումար վաստակել, գնե ցինք մեր սեփական բնակա րանը: Իսկ ծնողներս, չնայած այն
բանին, որ մենք գնացինք առանձին ապրելու, այլ ոչ թե կնոջս մոր հետ, միևնո ւյնն է հետս չեն խոսում:Մենք արդեն մտածում ենք
երեխաներ ունենալու մասին: Հույս ունեմ, որ թոռներին տեսնելու ցանկությունը կստիպի ծնողներիս վերանայել վերաբերմունքը մեր
հանդեպ:
Ես շատ եմ գնահատում իմ երիտասարդ ընտանիքը: Մենք փորձում ենք միմյանց համար հիմք լինել: Ես վստահ եմ, որ կինս նույնպես
դեմ կգնար ծնողներին՝ հանուն ինձ:Ես շնորհակալ եմ ծնողներիս՝ կյանքի փորձի համար.դրա շնորհիվ մենք այժմ անկախ, ինքնու-
րուն ենք,և ինքներս ենք ղեկավարում մեր կյանքը:
