Հայրը սպանել է հարազատ աղջկան․․․Ամենասարսափելին այն է,որ ինքը պնդում է,որ այդ քայլին գնացել է հանուն դստեր։Այս պատ-
մությունը տեղի է ունեցել Կանադայում: Հայրը, ում մասին բոլորը մինչ այդ ասում էին, որ նա բարի և ուրախ տղամարդ է, սպանել է
իր ողջ ընտանիքին, քանի որ խղճացել է նրանց: Ռենդի Ջենզենը սպանել է իր 19 ամյա դստերը, որպիսի ազատի նրան տանջող միգ-
րենից:

Ֆեյսբուքում տղամարդը գրել է, որ կրակել է աղջկան, քանի որ այլևս չէր կարողանում տեսնել, թե ինչպես է սիրելի դուստրը տառա-
պում միգրենի պրիստուպների պատճառով: Տղամարդն ասել է, որ իր աղջկան կյանքից շատ էր սիրում:Ջենզենը գրել է ֆեյսբուքի իր
էջում, որ 10 օրում 3 սպանություն է գործել,և բոլորն էլ կարեկցանքի զգացումից ելնելով:Սկզբում տղամարդը սպանել է կնոջը, որպի-
սի նա ականատես չլինի հարազատ երեխայի մահվանը:
Մի օր անց սպանել է քրոջը, որպիսի նա ստիպված չլինի իր վրա վերցնել եղբոր համար պատասխանատվության բեռը: Սկզբում ֆեյ-
սբուքի օգտատերերը լուրջ չեն ընդունել տղամարդու հայտարարությունը, սակայն երբ ոստիկանները եկել են նրա տուն, հայտնաբե-
րել են, որ Ջենզենն ինքնասպան է եղել:

Նա երկտող էր թողել,որտեղ գրված էր,որ իր ամբողջ ընտանիքն այժմ անցավ ապրում է դրախտում:Սպանված աղջիկը՝ Էմիլին, այն-
քան էլ չէր ուզում մահանալ: Ավելի վաղ նա իր էջում գրել էր, որ չի ուզում կյանքին հրաժեշտ տալ: Նա գրել էր.
-Յուրաքանչյուր անգամ, երբ ես սկսում եմ ինքս ինձ խղճալ, ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ողջ եմ: Ես բողոքում եմ
ցավից, բայց չէ որ ես ողջ եմ, որ կարողանում եմ զգալ այն…
Տեսանյութը դիտեք ստորև՝
