Հայրը նա չէ, ումից ծնվել է երեխան: Դուստրս անծանոթ տղամարդուն «հայրիկ» անվանեց

Պատմությունը մեր խմբագրություն ուղարկեց Նինան,ով ցանկանում էր կիսել իր երջանկությունը:Չնայած նրան, որ քիչ դժվարություններ չեն եղել  նրա կյանքում…«Ես ամուսնուցս բաժանվել եմ, երբ դուստրս 5 տարեկան էր: Բանն այն է, որ այսպես կոչված հայրիկը ձեռք բարձրացրեց նախ ինձ, հետո մեր երեխայի վրա: Ասում էր, որ մեզ դաստիարակում է: Չգիտեմ, ինձ թվում էր՝ նա ինձ ու  դստերս պարզապես ատում էր:

Եվ այսպես,եկավ մի պահ,որես չդիմացա դրան:Բարեբախտաբար,մենք ապրումէինք իմծնողների բնակարանում: Հետևաբար, իմ «կողակից»-ն աշխատանքից տուն եկավ այն հրաշալի պահին, երբ դռան մոտ դրված էր նրա ճամպրուկը՝ բոլոր իրերով:

Իհա՛րկե, նա փորձեց թակել դռները, բղավեց, սպառնաց: Արդյունքում, հարևանները զանգահարեցին համապատասխան մարմիններին: Նա այլևս չերևաց իմ դռան շեմին: Ես նրան խնդրեցի հրաժարվել աղջկանից, ինչը և նա արեց:

Բայց ես հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ պատմել: Սա առաջաբանն էր, իսկ այժմ՝  ըստ էության… Ես ունեի մի ընկեր, ով ինձ օգնում էր ծանր իրավիճակներում: Իմ հանդեպ նրա սիրո մասին երբեք չեմ կասկածել: Վլադիմիրն ուղղակի դժվար պահերին մեզ օգնում էր:

Երբ իմացավ, որ ես վռնդել եմ ամուսնուս և դատարան դիմել ամուսնալուծության հայցով, անմիջապես խոստովանեց իր սերը և ամուսնության առաջարկ արեց ինձ:Ես խոստացա մտածել,քանի որ գաղափար չունեի, թե ինչպես եմ նույն հարկի տակ ապրելու մեկ ուրիշի հետ` որպես ամուսիններ:

Միևնույն է, Վլադիմիրը գալիս էր մեզ մոտ և օգնում, որքան կարող էր: Կա՛մ մթերք էր բերում, կա՛մ տանը տղամարդու գործերն անում:Այսպես անցավ վեց ամիս, ես դեռ չէի համաձայնվել ամուսնանալ նրա հետ, մինչև տեղի չունեցավ մի նուրբ իրավիճակ:

Մի գեղեցիկ երեկո Վլադիմիրը մնաց մեզ մոտ:Ես աղջկաս և նրա հետ պելմենի պատրաստեցինք, հետո կերանք և զրուցեցինք: Այսպիսով, ժամանակը ձգվեց: Հետո Վլադիմիրը պատրաստվում էր հեռանալ.

«Ես պետք է գնամ: Վաղը շուտ պետք է արթնանամ՝ աշխատանքի գնալու  համար, բայց երեկոյան էլի կգամ ձեզ մոտ»: Մենք նրան ուղեկցեցինք մինչև դուռը: Վլադիմիրը  համբուրեց իմ փոքրիկին և դուրս եկավ: Ես ուզում էի փակել դուռը: Հանկարծ աղջիկս վազեց, բացեց դուռը և բղավեց. «Հայրի՜կ, հայրի՜կ, մի՛ հեռացիր: Ես սիրում եմ քեզ»:

Վլադը հետ եկավ, ձեռքերի մեջ առավ դստերս, ամուր գրկեց և լաց եղավ: Սրանք ուրախության արցունքներ էին: Ինչպես ես հետագայում իմացա, նա երազում էր լսել այդ  խոսքերն իմ երեխայից:

Այնուհետև իջեցրեց նրան, շրջվեց դեպի ինձ և ասաց. «Միգուցե օրինականացնե՞նք մեր հարաբերությունները: Իմ կարծիքով՝  ինձ արդեն ընդունել է քո ընտանիքի մի մասը: Մնում է միայն քո խոսքը»: Ինչպե՞ս կարող էի դիմադրել: Չէ՞ որ աղջիկս լավ էր վերաբերում նրան: Եվ նույն օրը ես ասացի երկար սպասվածը. «Այո»:

Այժմ ես և ամուսինս արդեն 36 տարի ամուսնացած ենք: Մենք ունենք երկու դուստր, մեկ թոռնուհի և երկու ծոռ: Ամուսինս, որին ես սիրում եմ կյանքիցս առավել, իմ կյանքում երբեք ոչ մի բանի համար ինձ չի նախատել և արժանապատվորեն  մեծացրել է երկու դուստրերին:

Ավագ դուստրս գիտի մեր ողջ պատմությունը, չի դատապարտում և շատ է սիրում հայրիկին, ով նրան կյանքի տոմս է տվել»: Կցանկանայի դիմել բոլոր կանանց, ովքեր դժբախտ  են ամուսնության մեջ.

Փախե՛ք նման ամուսիններից, մի՛ փչացրեք Ձեր կյանքը, քանի որ ամեն ինչ կարող է ավելի լավ լինել, քան հիմա:Միայն Ձեր առջև նպատակ դրեք:Հավատացե՛քինձ,եթե երեխան տարաձայնությունէ տեսնում ընտանիքում, ապագայում նա չի ներելու ծնողներին՝  իրենց խեղաթյուրված  ճակատագրի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика