«Հшկառшկորդը փորձել է մոտենшլ հարավшյին ուղղությամբ դեպի ՀՀ սшհմանին. չի հաջողվել. Ա. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ քարտեզով ներկայացրեց իրա-դրությունն Արցախում:Նա հայտնեց, որ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ, հիմնականում` բնակավայրերին մոտիկ անտառներում:

«Հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջխաղացումն ունի հետևյալ տեսքը. Որոտան գետի երկայն-քով ձևավորված ռազմաճակատ կա»,- ասաց նա:ՊՆ ներկայացուցիչը հայտնեց նաև, որ այսօր հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика