Կրծքերի ցավերի 6 հիմնական պատճառ․․․Սա պետք է իմանան բոլոր կանայք
Positive-ը ներկայացնում է կրծքում ցավի 6 հնարավոր պատճառ:
1. Կրծքագեղձերի ֆիբրոզ-կիստոզային փոփոխություններ
Այս բարորակ վիճակն արձանա գրվում է հորմոնալ փոփոխու թյունների հետևան քով: Կնոջը կարող է աննշան ցավ անհանգս-տացնել երկու գեղձերում դաշտանից առաջ կամ դրա ժամանակ:
2. Անհարմար կրծկալ կրել
Կրծկալ կրելը, որը չափով հար մար չէ և չի պահում կուրծքը, կարող է նպաստել ցավի առաջաց մանը: Կրեք պահող կրծկալ, որը ձեզ իդեալականորեն հարմար է, նաև սպորտով զբաղվելիս հատուկ սպորտային կրծկալ հագեք:
3. Որոշ դեղամիջոցների օգտագործում
Կրծքում ցավը կարող է որոշ դեղամիջոց ների, այդ թվում՝ հորմոնալ դեղամիջոց ների, օրալ հակաբեղմնավորիչների, հակադեպ-րեսանտների կողմնակի ազդեցություն լինել:
4. Մաստիտ
Կրծքագեղձերի վարակիչ հիվանդություն է: Կերա կրող մայրերն այս խնդրի ռիսկի գոտում են, սակայն ցանկացած կին կարող է վարակ վել: Այս հիվան դությունն արտահայտվում է կար մրությամբ, տեղային ջերմաս տիճանի բարձրացմամբ, կրծքա գեղձի այտուցով, ջերմությամբ, մարմնի թուլությամբ:
5. Կրծքագեղձի վիրահատություն
Վիրահա տությունից հետո առաջ ացող սպին կարող է ցավ առաջացնել:
6. Փարթամ կուրծք
Մեծ կրծքով աղջիկները դժվարություններ են ունենում քնելիս և սպորտով զբաղվելիս: Փարթամ կուրծքը կարող է ցավ պատճա-ռել իր չափի պատճառով: Պետք է հարմար կրծկալ կրել, որում կինը հարմարավետ կզգա:

Ե՞րբ է պետք բժշկի դիմել,
- Եթե ցավը շատ ուժեղ է
- Կապված չէ դաշտանային ցիկլի հետ
- Մշտական է
- Ուղեկցվում է այլ ախտանիշերով (ծծապտուկից արտադրություններով)
- Ցիկլային և ոչ ցիկլային ցավ
Կա կրծքում ցավի 2 տեսակ՝ ցիկլային և ոչ ցիկլային
Առաջինը կապված է դաշտա նային ցիկլի հետ, տուժում են երկու գեղձերը, հաճախ դրսևոր վում է ցավով և ծան րության զգա-ցումով, առա ջանում է ցիկլի սկզբից առաջ, սովորաբար անհանգստացնում է ավելի երիտասարդ կանանց: Ոչ ցիկլային ցավը կապված չէ դաշտանային ցիկլի հետ և սովորաբար մեկ կրծքագեղձն է տուժում (կամ դրա մի մասը): Առավել հաճախ հանդիպում է 30-50 տարեկան կանանց շրջանում: Ցավը սուր և այրող է լինում:
Ինչպես ազատվել կրծքի ցավից տնային պայմաններում
- Կրծի վրա սառը կամ տաք կոմպրես արեք
- Սննդակարգից ժամանակավորապես բացառեք սուրճը, թեյը և կոֆեինի այլ աղբյուրները
- Սահմանափակեք ճարպերի ստացումը, ավելի շատ մրգեր, բանջարեղեն և ամբողջական հատիկեղենով մթերքներ կերեք
- Փոխեք ձեր կրծկալը, եթե անհարմար է
- Ռելաքսացիայի մեթոդներից օգտվեք
- Անալգետիկներ (ասպիրին, իբուպրոֆեն) օգտագործեք՝ դա նախապես քննարկելով բժշկի հետ
- Բժշկի հետ խորհրդակցեք հավելումներ (մագնեզիում, վիտամին E) օգտագործելու նպատակահարմարության վերաբեր-յալ
Եղեք առողջ
