Կյանքը 1 անգամ է տրվում, երևի բաժանվեմ, արդեն հոգնել եմ կնոջս պահվածքից, ամբողջ օրը աշխատում եմ հերիք չէ, մի հատ էլ․․․Այս ամենն ուղղակի անտանելի է

Կյանքը 1 անգամ է տրվում, երևի բաժանվեմ, արդեն հոգնել եմ կնոջս պահվածքից, ամբողջ օրը աշխատում եմ հերիք չէ, մի հատ
էլ․․․Այս ամենն ուղղակի անտանելի է։Ամեն օր ամեն ինչ նույնն է… Արդեն հոգնել եմ…Այնքան եմ ուզում աշխատանքից վերադառնալ
տուն, տեսնեմ, որ ինձ սպասում է գեղեցիկ ու խնամված կինս, տանը մաքուր է, սեղանին համեղ ուտեստներ են, մոմեր, ռոմանտի-
կա…

Սկզբում ամեն ինչ հենց այդպես էր: Այս ամենը իմ վառ երևակայության արդյո ւնքը չէ: Ինչ լավ ժամանակներ էին…Անիս իսկական
աս-տվածուհի էր: Նրա մեջ հիանալի էր ամեն ինչ՝ դեմքը, կազմվածքը, թեթև բնավորություն ուներ: Հարսանիքից հետո առաջին
ամիսների ընթացքում զբոսնում էինք, գնում ակումբներ… Մենք համոզված էինք, որ այս մեծ աշխարհում գտել ենք իրար:

Բայց այդ ամենը շարունակվեց մինչ այն պահը, երբ իմացանք, որ երեխայի ենք սպասում:Ու սկսվեց այն,ինչին ընդհանրապես պատ-
րաստ չէի:Կնոջս մոտ անտանելի սրտխառնոց սկսվեց, գլխապտույտներ, ինքնազգացողությունը վատացել էր: Անին մի քանի անգամ
հիվանդանոց պառկեց: Անհոգ կյանքի մասին ստիպված էինք մոռանալ:Բայց ես վստահ էի, որ երբ փոքրիկը ծնվի, ամեն ինչ իր տեղը
կընկնի:

Պարզվեց՝ սխալվում էի:Իսկապես երջանիկ էի,երբ լույս աշխարհ եկավ որդիս: Հետո սկսվեցին անվերջ տակդիրներ, կաթնախառ-
նուրդ, ցանափոշի… Երեխան գիշերները լաց էր լինում, չէի կարողանում քնել, առավոտյան մի կերպ էի գնում աշխատանքի:Ստաց
վեց այնպես, որ երկու տարուց էլ ծնվեց մեր աղջիկը: Հիմա որդիս 3 տարեկան է, աղջիկս՝ 1: Պիտի որ ուրախ լինեի, բայց չի ստաց-
վում:

Գազօջախին միշտ միայն ապուր է լինում, տանը՝ խառնաշփոթ, աղմուկ: Կինս միշտ դժգոհ է, գանգատվում է, որ հոգնել է: Բայց թե
ինչից է հոգնում տանը նստած, չեմ հասկանում: Ամբողջ օրվա ընթացքում մի ապուր է եփում:Երեխաները հանգիստ խաղում են, օր-
վա մեջ մի անգամ զբոսնելով գնում է խանութ ու խաղահրապարակ: Բայց չէ որ մաքուր օդին քայլելը հաճելի է:

Ես Անիին բազմիցս եմ ասել, որ իրեն կարգի բերի, իսկ նա միշտ ինչ-որ արդարացումներ է փնտրում: Ասում է՝ գումար չկա, երեխա-
ներին ու՞մ մոտ թողնեմ… Եթե ցանկություն ունենար, ամեն ինչ էլ կստացվեր:

Ես ամբողջ օրը աշխատում եմ, բայց դեռ պիտի երեխաների հարցում էլ օգնե՞մ նրան:Կյանքը մեզ 1 անգամ է տրվում, երևի բաժան-
վեմ: Ավելի լավ է ալիմենտներ վճարեմ, քան թե ապրեմ այդ քաոսում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика