Կմտնի՞ արդյոք ՀԱՊԿ-ն Ադրբեջան․ Պուտինի ու Վոլոդինին նոր սենսացիոն մտքերը

Անհրաժեշտ է կազմել ահաբեկչական կազմակերպությունների ՀԱՊԿ միասնական ցուցակ, այդ կազմակեր-պության խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Միաժամանակ, վեհաժողովի առիթով ՌԴ նախագահ Պուտինն իր ուղերձում խոսել է այն մասին, որ կարևոր է ներդաշնակեցնել Հավաքական անվտանգության պայմանագրության կազմակերպության անդամ երկրների օրենսդրությունը թմրանյութերի ապօրինի վաճառքի, միջազգային ահաբեկչության և ծայրահեղակա-նության դեմ պայքարի համար։ Այլ կերպ ասած, նկատելի է, որ Ռուսաստանը ծրագրում է ՀԱՊԿ երկրների առաջ դնել հակաահաբեկչական պայքարի մոնոլիտի հարց, միասնական դաշտ բերելով ահաբեկչական կազմակերպությունների գնահատման ստանդարտներ, ներդաշնակեցնելով դրանք թե՛ միասնական ցուցակով, թե միասնական օրենսդրությամբ:

Ռուսաստանի այդ նախաձեռնությունը հատկանշական է արցախյան պատերազմի ֆոնին, երբ 44-օրյա պատե-րազմը ձևավորեց ռեգիոնալ նոր իրողություններ Կովկասում, որը նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է՝ Հայաստանի ներառմամբ: Այդ գոտում ձևավորվել է նոր ստատուս-քվո, այդ թվում՝ ՌԴ ռազմական ներկայութ-յունն Արցախում՝ Բաքվի ստորագրությամբ: Ընդ որում, այդ առնչությամբ Բաքվում արդեն իսկ կան դժգոհութ-յան ձայներ, որ տանուլ են տվել Արցախը Ռուսաստանին: Այն, որ Մոսկվան մտել է Արցախ դուրս չգալու և ընդ-լայնվելու ռազմավարական հեռանկարով, կասկածից վեր է: Այդ համատեքստում էլ Բաքվում, թերևս, նոր դժ-գոհության ու մտահոգության առիթ կտա ՀԱՊԿ շրջանակում ՌԴ նախաձեռնությունը՝ հակաահաբեկչական պայքարի միասնական ստանդարտների և օրենսդրության, միասնական ցուցակի առումով:

Բանն այն է, որ Արցախի դեմ պատերազմում դրա սանձահարող Թուրքիան ներկրել էր նաև ահաբեկիչների մեր-ձավորարևելյան շրջաններից, Սիրիայում թուրքամետ ահաբեկչական կազմակերպություններից:Սիրիայում հա-կաահաբեկչական գործողությունների համար Ռուսաստանին ՀԱՊԿ միասնական ցուցակ, միասնական օրենս-դրություն պետք չի եկել: Մոսկվան Սիրիայում գործել ու գործում է միայնակ: Ըստ այդմ, միասնական ՀԱՊԿ ցու-ցակի ու ստանդարտների հարցը Ռուսաստանին անհրաժեշտ է այլ ուղղությունների, կամ ուղղության համար՝ Կովկասի կամ Ադրբեջանի:

Այդտեղ ռազմավարական հաստատման՝ ռուս խաղաղապահների տեղակայման հարցը Մոսկվան լուծել է, այժմ, թերևս, նախապատրաստում է ՀԱՊԿ ռազմավարական «մուտքը» ռեգիոն: Ի դեպ, դա հետաքրքիր է այն իրո-ղության ֆոնին, որ Ռուսաստանը տևական ժամանակ ակնկալում էր Ադրբեջանի ներառում ՀԱՊԿ:Այստեղ հաս-կանալի են խնդիրները՝ կապված Հայաստանի հետ:

Միաժամանակ, նաև Բաքուն դնում էր պայման՝ տարածքների վերադարձի ապահովում: Ռուսաստանի համար այդ պայմանը ուներ հասկանալի բարդություն՝ Երևանի առումով: Պատերազմը Արցախում փաստորեն «բավա-րարեց» Ադրբեջանի «պայմանները» ՀԱՊԿ մտնելու առումով, իհարկե անուղղակի: Այժմ, սակայն, Բաքուն երևի թե չունի ՀԱՊԿ անդամակցելու մոտիվացիա, կամ առավել ևս թույլտվություն Անկարայից:Այստեղ է, որ Ռուսաս-տանի մտադրությունները՝ հակաահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկի և միասնական օրենսդրության մասին, բավականին մարտահրավերի տոն են ստանում թե՛ Բաքվի, թե՛ Թուրքիայի հանդեպ:

Մոսկվան, ըստ ամենայնի, անցնում է նոր փուլի կամ նոր խնդրի՝ Բաքվին իր պայմաններով ներառել ՀԱՊԿ շր-ջանակ, կախելով հակաահաբեկչական դագանակը և դնելով դիլեմա՝ կա՛մ Ադրբեջանը կգա ՀԱՊԿ, այդպիսով ՌԴ-ն ավելի կընդլայնի ազդեցությունը, կա՛մ ՀԱՊԿ-ը կմտնի Ադրբեջան՝ հակաահաբեկչական մտադրություն-ներով: Ի դեպ, այստեղ, նախորդ կամ նախապատերազմական իրավիճակից տարբերվող, սակայն ոչ պակաս էական դեր է ստանձնում և աշխատանքային հնարավորություն ստանում Հայաստանը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика