Կարմիր բերետավոր եմ, էն օրը 16 տարեկան տղես ինձ ընենց հարց տվեց, որ կարմրեցի ու․․․Ես կարմիր բերետավոր եմ ու մեր մաս ին միշտ հակասական կարծիք է ստեծվում։ Մարդկանց մի մասը հիմնավորված չի սիրում կարմիր բերետավորներին, ովքեր ինչ աս ես իրենց թույլ են տալիս, բռնի ուժ կիրառում ու չեն նայում, թե իրենց դիմաց ով է կանգնած։

Վառ ախացույցն օրերս կատարված միջադեպն է, որի ժամանակ կարմիր բերատավորները բռնի ուժով ու անարգելով Եռաբլուրից Նիկոլի համար հեռացնում էինք մեր հերոսների ծնողներին ու հարազատներին։Կան նաև լավ ոստիկաններ, ես իմ ծառայակիցների շրջանում ճանաչում եմ փայլուն տղաների, ովքեր միշտ զուսպ են, հարգանքով են քաղաքացիների նկատմամբ և լավ գիտեն իրենց կարմիր գծերը։
Էն օրվա միջադեպից հետո 16 տարեկան տղաս մտամոլոր եկավ մոտս ու ասեց․

«Պապ, մի բան հարցնեմ, դու էլ ես Եռաբլուրում էն կարմիր բերետավորների հետ եղել»։ Ես պատասխանեցի, որ ոչ։
Տղաս հավելեց․
«Պապ, բոլոր կարմիր բերետավորներն են իրանց տենց պահո՞ւմ, բա որ մի օր էլ իրանք զոհվեն ու իրանց մամաներին իրանց ծառա յակիցները տենց գետնին քաշ տալով տանեն Եռաբլուրից․․․»։

Ես շատ վատ զգացի տղայիս հարցից ու ասեցի․
«Բալես նրանք կարմիր բերետավորներին չէին, էդ քայլը անողները կույր ու հային ուրացած մարդիկ էին, իսկ իրական կարմիր բերե տավորներն ազնիվ ու լավ ոստիկաններ են, ովքեր գիտեն հայրենիքի գինը»։
