Ծննդկան կնոջը շատ էր դուր գալիս իր նորածին դստեր անունը, սակայն երբ երկու տարի անց այդ անունը կարդաց հակառակ կող-
մից, սկսեց ատել ամուսնուն։Ավստրալուհի Կլեռ Սմիթը վերջերս իր խոստովանությամբ զվարճացրել է ողջ աշխարհին:

Իր աղջկա անվան բացատրությունը նա հրատարակել է մի հայտնի ամսագրում:«Մեր աղջկա համար մենք ընտրել էինք Լանեսրա
անունը, մտածում էինք, որ դա յուրահատուկ և ռոմանտիկ անուն է:

Բայց երբ նա դարձավ երկու տարեկան, ամուսինս ինձ ասաց,որ դա իր սիրելի ֆուտբոլային թիմի անվանումն է՝ «Արսենալ»,եթե հա-
կառակ կողմից կարդանք»:

Խորամանկ քայլ է: Ապագա հայրիկին հավանաբար չէր հաջողվի համոզել կնոջ՝ իրենց աղջկան ի պատիվ սիրելի ֆուտբոլային թիմի
անվանել:

Բայց իր ճկուն տրամաբանության և սրամտության շնորհիվ նա լուծում էր գտել, որի արդյունքում բոլորը գոհ էին մնացել:
Սովորե՛ք, տղամարդի՛կ:
