Խորհուրդներ 12 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների կերակրման վերաբերյալ

Այս տարիքում ևս մայրը պետք է շարունակի երեխային կերակրել կրծքով այնքան անգամ, որքան երեխան ցանկանում է, և տա նրան նաև հավելյալ սննդարար ուտելիք: Անհրաժեշտ է աստիճանաբար մեծացնել երեխային տրվող հավելյալ սննդի ծավալները և լրացուցիչ կերակրումները դարձնել ավելի բազմազան:

Ընդհանուր ընտանեկան սեղանի կերակրատեսակները պետք է դառնան երեխայի օրաբաժինի առավել կարևոր մասը: Կերակուրը պետք է տալ երեխային տրորված վիճակում, որ մանկիկը հեշտությամբ ուտի: Հավելյալ սնունդը կամ ընդհանուր ընտանեկան սեղանի կերակրատեսակները տվեք օրվա ընթացքում 5 անգամ: Այնպես արեք, որ երեխայի օրաբաժինը բավարար լինի:

Յուրաքանչյուր հիմնական կերակրման ծավալը պետք է կազմի առնվազն 250 մլ /1 բաժակ/:

Ակտիվ կերակրումը /երեխայի համոզելով ուտեցնելը/ շարունակում է մնալ խիստ կարևոր հանգամանք: Ստորև տրվում է այն կերակուրների ցանկը, որ հանձնարվում է 12 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների համար. Եփած և մանր կտրտած բանջարեղեն` դդում, կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, կաղամբ, դդմիկ, բադրիջան, եփած և քերիչով անցկացրած կամ մանր կտրատած անյուղ միս, ձու, կաթնամթերքներ` կաթնաշոռ, մածուն, /Նարինե/, թթվասեր, թան, կաթի սեր, մրգեր` խնձոր, դեղձ, սալոր, ծիրան, նարինջ, կեռաս, բալ, բանան, բանջարեղենի հյութեր և մրգահյութեր, կոմպոտ` թարմ մրգերից և չրից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика