-Խնդրում եմ, ասա, ինչի՞ համար ես ամեն օր 6 հաց գնում, չէ՞ որ այդքանը չես ուտում․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

-Խնդրում եմ, ասա, ինչի՞ համար ես ամեն օր 6 հաց գնում, չէ՞ որ այդքանը չես ուտում․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բո-
լորը։Մի մարդ ամեն օր նույն խանութից 6 հաց էր գնում։ Անկախ եղանակից, անկախ ամեն ինչից նա գնում էր շուկա ու մտնում միև-
նույն խանութը։Մի օր ընկերը հարցրեց նրան․

-Եղբայր, ի՞նչ ես անում 6 հատ հացը, որոնք գնում ես ամեն օր։ Չեմ կարծ ում, որ այդքանը կարող ես ուտել 1 օրում։

Մարդն ասաց․

-Սիրով կբացատրեմ քեզ։ Նայիր, մի հացը թողնում եմ ինձ, մեկը գցում եմ, երկուսը վերադարձնում,իսկ երկուսն էլ՝ տալիս պարտքով։

Պատաս խանը լսելով՝ ընկերը զարմացած նայեց նրան․

-Եթե անկեղծ, ոչինչ չհասկացա, թե ինչ էիր ուզում ասել․ խնդրում եմ, պարզ աբանիր։

Այդ ժամանակ տղամարդը պատասխանեց․

-Հացը, որն ինձ եմ թողնում, ուտում եմ։ Հացը, որ գցում եմ, տալիս եմ զոքանչիս։ Երկու հացերը, որոնք վերադարձնում եմ, հորս ու
մորս եմ տալիս։ Իսկ այն մյուս երկու հատը, որ պարտ քով եմ տալիս, որդիներիս համար է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика