Խնդրեցինք զոքանչիս մի քանի օրով խնամել թոռնիկին, որպեսզի ես ու կինս կարողանանք վայելել մեր հանգիստը․․․Նրա պատաս-
խանը ինձ ուղղակի շոկի ենթարկեց։Ընդհանրապես զոքանչների նկատմամբ վերաբերմունքը հակասական է: Իմ աշխատանքային
ընկերը մեծ հարգանքով է վերաբերվում իր կնոջ մայրիկին և հիացմունքով է խոսում նրա մասին:
Մի օր ես նրան խնդրեցի ասել զոքանչի հետ նրանց լավ հարաբերությունների գաղտնիքը, քանի որ պատրաստվում էի ամուսնանալ
և ուզում էի լավ հարաբերություններ ունենալ ապագա կնոջս հարազատների հետ:Նա ինձ պատմեց հետևյալը. «Երբ ես ամուսնացա
մի փոքր հեռու էի մնում զոքանչիցս, պատմություններ շատ էի լսել զոքանչների «քաջագոր ծությունների» մասին, և չէի ցանկանում,
որ ինձ հետ էլ նման բան տեղի ունենար:

Կնոջս մայրը մեր ամուսնանալուց հետո միայնակ մնաց և ես մտավա խություն ունեի, որ նա մեր տանից դուրս չէր գա: Բայց ժամա-
նակն անցնում էր, ու նա հորիզոնում չէր երևում:Կինս գնում էր նրան տեսակցության,շփվում էին հեռախոսով ու այդքանը: Հետո ծն-
վեց մեր առաջնեկը, ես մտածում էի, որ նա կհայտնվի ու կսկսի մեզ դասեր տալ: Բայց այս դեպքում էլ սխալվեցի, նա եկավ, մանկա-
կան սայլակ էր գնել ու էլի շատ անհրաժեշտ պարագաներ, ու շուտով հեռացավ:
Ժամանակ առ ժամանակ գալիս էր, եթե օգնության կարիք էր զգացվում: Երբ որդիս երեք տարեկան էր, ես որոշեցի կնոջս հետ գնալ
հանգստանալու և որոշեցի խնդրել զոքանչիս, որ նա մեր բացակայության ընթա ցքում խնամի մեր երեխային: Նրա պատասխանից
ես ուղղակի շշմեցի:Նա ինձ ասաց.

-Ինձ համար դժվար չէ խնամել իմ թոռնիկին, բայց ասա ինձ,իմ սիրեի փեսա,դու էլ երբ հնարավորություն կունենաս քո երեքամյա որ-
դուն տանել ծովափ, միայն այս տարի, որովհետև մեկ տա րի հետո նա կդառնա 4 տարեկան, և դու կկորցնես այս ամռանը նրա հետ
հանգստանալու հնարավորությունը:
Պատկերացրու որքան հետաքրքիր կլինի նրա համար, երբ դու նրան լողալ կսովորեցնես: Մի զրկիր ոչ քեզ և ոչ էլ նրան այդ հաճույ-
քից: Եվ հավատա ինձ, մեր երեխաները մեզ հետ են շատ կարճ ժամանակ,նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը անկրկ
նելի է: Երբ որդիդ մեծանա, նա ինքը չի ցանկանա քեզ հետ հանգստի մեկնել, որքան կարող ես վայելիր նրա ներկայությունը:

Ու այդ պահին ես հիշեցի, որ իմ հայրը միշտ զբաղված էր, ու ժամանակ չուներ մեզ հետ ոչ հանգստի մեկնելու, ոչ էլ նույնիսկ շփվե-
լու: Հետո մի տխուր օր նա հեռացավ կյանքից ու ինձ համար պարզ դարձավ, որ ես ոչինչ չունեմ հիշելու: Եվ այդ տարին ես ծովափ
մեկնեցի կնոջս ու որդուս հետ: Անմոռանալի օրեր էին:
Ու իսկապես սիրեցի զոքանչիս և գնահատեցի նրան, նա իսկապես շատ իմաստուն կին էր»:
