Լավություն արա ու․․․Իմաստուն առակ ընկերության ու կյանքում արված բարի քայլերի մասին․․․ՍԱ պետք է իմանան բոլորը

Լավություն արա ու․․․Իմաստուն առակ ընկերության ու կյանքում արված բարի քայլերի մասին․․․ՍԱ պետք է իմանան բոլորը։ Մի ան-
գամ անապատում երկու ընկեր վիճում են և մեկը մյուսին ապտակ է հասցնում:

Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, ավազի վրա գրում է.

«Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»:

Շարունակում են ճանապարհը, գտնում մի օազիս և որոշում լողալ: Նա, ով ապտակ էր հասցրել, փրկում է ընկերոջը խեղդվելուց:
Երբ փրկված ընկերն ուշքի է գալիս, գրում է քարի վրա.

«Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»:

Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցնում է.

— Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչո՞ւ:

Ընկերը պատասխանում է.

— Երբ մեզ նեղացնում են, պետք է ավազի վրա գրենք, որ քամին քշի, տանի Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա
գրենք, որ ոչ մի քամի չկարողանա ջնջել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика