Ինչ ցանես, այն էլ կհնձես․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը
-Այլևս չբերես քո հացը․․․ Միևնույնն է՝ ոչինչ չեմ վերցնի քեզանից, դու ստախոս ես․․․

Մի աղքատ տղամարդու կին հաց էր թխում, իսկ ամուսինը վաճառում էր այն մոտակա խանութին։ Կինը 1 կիլոգրամ քաշով բոքոն-
ներ էր թխում։ Ստացած գումարը մեծ օգնություն էր ընտանիքի համար։Սակայն մի օր խանութատերը սկսեց կասկածել իրենց հաց
վաճառող աղքատի ազնվության հարցում ու որոշեց կշռել գնված բոքոնները։
Պարզվեց, որ դրանցից յուրաքանչյուրի քաշը ոչ թե 1 կիլոգրամ էր, այլ 900 գրամ։ Դա շատ բարկացրեց առևտրականին։Հաջորդ ա-
ռավոտյան, երբ աղքատ ամուսինը սովորականի պես բերեց հացերը, խանութատերը բարկացած ասաց․

-Այլևս հաց չբերես։ Միևնույնն է, ոչինչ չեմ գնելու քեզանից, ստախոս ես։ Դու ինձ ասում էիր, որ բոքոնների քաշը 1 կիլոգրամ է, այն
ինչ դրանք 100 գրամ պակաս են։ Թույլ չեմ տա ինձ հիմարի տեղ դնել։

Խեղճը ամաչեց, կարմրեց, հայացքն իջեցրեց ամոթից ու պատասխանեց․
-Հարգելիս, մենք չունենք կշեռք․․․ Որպես չափիչ օգտագործել ենք քո խանո ւթից գնած 1 կիլոգրամ շաքարավազը։ Ես ու կինս միշտ
դրանով ենք ստուգել հացի քաշը ու երբեք մտադրված չենք ստել․․․
