Ինչպիսի՞ մարդիկ են ապրում մեր կողքին․․․Իմաստուն առակ կյանքում լավի ու վատի մասին, որը պետք է իմանա յուրաքանչյուրը։
Մի օր նրան մի երիտասարդ մոտեցավ և հարցրեց․
-Ողջույն։ Խնդրում եմ՝ ինձ ասա, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում։

Ծերունին պատաս խանեց․
-Կասեմ, միայն թե սկզբում դու պատասխանիր հարցիս․ այն քաղ աքում, որտեղ ապրել ես, մարդիկ ինչպիսի՞նն էին։
-Օ, շատ վատ մարդիկ էին, չար ու նախանձկոտ։ Երբեք ոչ մեկին չէին օգնում։ Հենց դրա պատճառով էլ հեռացել եմ քաղաքից։
Ծերունին պատասխանեց․

-Այստեղ էլ նման մարդկանց կհանդիպես։
Որոշ ժամանակ անց ծերունուն մի այլ տղամարդ մոտեցավ ու նույն հարցը տվեց․
-Հայրիկ ջան, խնդրում եմ ինձ՝ որպես այս քաղաքի նոր բնակչի, հուշիր, ի՞նչ մարդիկ են այստեղ ապրում։
Ծերունին էլ նույն հարցով պատասխանեց նրան։
-Նախկին քաղաքում, որտեղ բնակվում էի, հիանալի մարդիկ էին․ առատաձեռն, ուրախ, ընկերասեր։ Շատ բարդ էր նրանցից հեռա-
նալը, բայց ստիպված էի։

-Այստեղ էլ հենց այդպիսի մարդիկ են ապրում, -ասաց ծերունին։
Այդ ամենին հետևում էր տվյալ քաղաքում ապրող մի հասարակ բանվոր։ Նա չդիմացավ ու հարցրեց ծերունուն, թե ինչու նա տար-
բեր պատասխաններ տվեց։
-Իրականում ամեն տեղ էլ կան և լավ, և վատ մարդիկ։ Պարզապես յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել։
