Որպեսզի ձմռանը միշտ ձեռքի տակ սխտոր ունենաք, մածուկ պատրաստեք դրանից և պահեք սառնարանում: Նման պատրաստուքն ունի անհավատալի բույր, որը ցանկացած ճաշատեսակի անկրկնելի համ կավելացնի:

Բաղադրատոմս №1
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ մթերքները.
- 250 գ սխտոր,
- 1 ճ. գ. կիտրոնի հյութ,
- 30 մլ բուսայուղ,
- 1թ. գ. աղ:
Սկսում ենք պատրաստել.
- Ամբողջ սխտորը մաքրել և բլենդերի օգնությամբ մանրացնել՝ հասցնելով համասեռ վիճակի: Սխտորով այդ պատրաստուքի համար հարմար է միայն բլենդերը: Մսաղացն ու քերիչն այդպես չեն մանրացնում այն:
- Աղ շաղ տալ, լցնել կիտրոնի հյութը և բուսայուղը: Կրկին միացնել սարքը:
- Մածուկը լցնել բանկայի մեջ, փակել կափարիչով և տեղադրել սառնարանում:
- Օգտակար խորհուրդ. որպեսզի մածուկը երկար ժամանակ պահպանվի, զանգվածի վրա՝ բանկայի մեջ մի քիչ բուսայուղ լցնել:
Բաղադրատոմս №2
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ մթերքները.
- 250 գ սխտոր,
- 1 ս. գ. խնձորի քացախ,
- 1 թ. գ. աղ,
- 30 մլ բուսայուղ,
- Մի քիչ սամիթ:
Սկսում ենք պատրաստել.
- Սկզբում մանրացնել սխտորը բլենդերով:
- Հետո ավելացնել բոլոր մյուս բաղադրիչները և կրկին մանրացնել:
- Լցնել մածուկը բանկայի մեջ, փակել և տեղադրել սառնարանում:
- Օգտակար խորհուրդ. մածուկը կարող եք նաև պահել սառցարանում:
