Հոնքերն արագ և առանց հետևանքների աճեցնելու խնդրին պետք է լուրջ վերաբերվել, իսկ այդ նշանակում է, որ պետք է դիմել լավ կոսմետոլոգի կամ տրիխոլոգի։Բժիշկը կբացահայտի, մնացե՞լ են արմատները, թե՞ ոչ։
Եթե դրանք չկան, ապա անհրաժեշտ է օգտվել բավական հայտնի՝ հոնքերի արհեստական աճեցման միջոցից։ Սովորաբար այդ գործողությունը կատարվում է կոսմետիկ սրահներում, բայց որոշ աղջիկներ արդեն համարձակվել են այդ տնային պայմաններում անել։

Այդ բարդ չէ, պետք է վերին կոպը մաքրել յուղից՝ հաշվի առնելով մաշկի տեսակը, նշել անկյուններն ու այնտեղ հատուկ սոսինձ լցնել։ 10 վայրկյան անց սոսինձը չորանում է, և այդ ժամանակ պետք է անցնել ամրացնելուն։
Անհրաժեշտ է սկսել կոր հատվածից, զգուշորեն դնել մազերն ու ամուր լինելու համար փոքր-ինչ սեղմել։Գործողությունից հետո հեռացնել սոսնձի մնացորդները։
Նյութն ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ լատեքսին, այն բավական փափուկ ու էլաստիկ է, ինչն էլ հարմար է աշխատելու համար։
