Ինչու եմ դադարել իմ տուն հյուրեր ընդունել․․․Եվ հարցը փողը չէ

Ինչու եմ դադարել իմ տուն հյուրեր ընդունել․․․Եվ հարցը փողը չէ։Չեմ սիրում հյուրեր ընդունել, անգամ եթե նրանք կարճ ժամանա-
կով են եկել, իսկ գիշերն առհասարակ ոչ մեկին թույլ չեմ տալիս մնալ: Եվ հարցը գումարն ու ծախսերը չեն, ինչը պարտադիր երևույթ
է հյուրեր ընդունելիս:

Չնայած դա էլ իր տեղն ունի, քանի որ չեմ ուզում մեր ընատնեկան բյուջեից միջոցներ հատկացնել՝ ուրիշներին կերակրելու համար:
Ավելի որոշիչ դեր են խաղում հետևյալ 3 պատճառները։Շատ ժամանակէ պետք ուտեստներ պատրաստելու,իսկ հետո էլ տունը մաք-
րելու համար։Ես լավ եմ պատրաստում, բայց այդ գործի սիրահարը չեմ:

Իմ ընտանիքի համար սիրով եմ տարատեսակ ուտեստներ հնարում, եփում, բայց ուրիշներին զարմացնելու ցանկություն բոլորովին
չունեմ: Երբ գալիս են հյուրերը, բոլորը նստում են, խոսում, լուսանկարվում, ծիծաղում, իսկ ես ստիպված եմ լինում վազել խոհանո-
ցից հյուրասենյակ և հակառակը, ու այդպես հարյուր անգամ:

յուրերից հետո պետք է ամեն ինչ մաքրել ու լվանալ։Բնական է, ոչ մեկ հատակին մտադրված չի թափում թղթեր, աղբ, բայց միև-
նույնն է, հյուրերի գնալուց հետո տունը կապիտալ մաքրության կարիք ունի: Աթոռներ ու սեղաններ ենք տեղափոխում, երեխաները
թռչկոտում են մահճակալների վրա, բազմոցը կեղտոտվում է, գորգի վրա էլ են լաքաներ առաջանում, հաճախ ինչ-որ բան է կոտր-
վում…

Մի խոսքով, մաքրում եմ տունը՝ մինչ հյուրերի գալը, և կրկնակի գործ եմ անում՝ նրանց գնալուց հետո:Հետաքրքրասեր հյուրեր։Չա-
փազանց հետաքրքրասեր կանայք էին գալիս մեր տուն: Ես անգամ սկսել էի հավաքել լվացքը, որպեսզի նրանք չտեսնեն, թե ինչ սպի-
տակեղեն ենք օգտագործում: Տանել չեմ կարողանում,երբ սկսում են ամեն ինչի վերաբերյալ հարցեր տալ, շոշափել, նկատողութ-
յուն անել, առանց հարցնելու ծաղիկից պոկել, որ տանեն տուն…

Գուցե խնդիրն իմ մեջ է, գուցե ես այնքան էլ բարի չեմ, բայց ավելի լավ է չնյարդայնանամ, քան թե գոհացնեմ ուրիշներին: Նախըն-
տրում եմ հանդիպել սրճարանում կամ այգում, չհոգնել ու հաճույք ստանալ հանդիպումից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика