Ինչո՞վ է վտանգավոր ցերեկային քունը և ո՞ւմ է այն հակացուցված

Ինչո՞վ է վտանգավոր ցերեկային քունը և ո՞ւմ է այն հակացուցված:Նորմալ կենսագործունեության համար մարդուն անհրաժեշտ է
քնել մոտ ութ ժամ։ Կյանքի ժամանակակից տեմպը ենթադրում է բավականին մեծ ակտիվություն, ծանրաբեռնվածություն, աշխա-
տանքային խիտ գրաֆիկ։

Ըստ Shantnews-ի՝ Вести պարբերականի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոգնածությունը մարդու մոտ
վրա է հասնում գիշերվա ժամը երկուսին և ցերեկվա ժամը երկուսին։ Ոմանք օգտագործում են առիթը, որպեսզի օրվա ընթացքում
վերականգնվեն և հանգստանան

Իսկ արդյո՞ք դա օգտակար է առողջության համար։Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների
ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Բելենկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում բացատ
րել է, թե ում է հակացուցված ցերեկային քունը։

Բժշկի խոսքով՝ ցերեկային օգտակար քունը պետք է լինի ոչ ուշ, քան ժամը 16:00-ին և տևի ոչ ավելի, քան 10-25 րոպե։ Օրինակ՝ ցե
րեկային քունը վնասակար է այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են գիշերը քնել:Բժիշկն ընդգծել է, որ ցերեկային քունը կա
րող է մեծացնել տարեցների մոտ դեմենցիայի վտանգը, ինչպես նաև սրտի և անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

Բացի այդ, ցերեկային երկարատև քունը կապված է առողջության համար վտանգավոր հետևանքների՝ հենաշարժողական համա-
կարգի հիվանդությունների ռիսկի հետ։Ամփոփելով՝ Յուրի Բելենկովը նշել է, որ 60 րոպեից ավելի տևող ցերեկային քունը համար
վում է վնասակար։ Գիտական դիտարկումները ցույց են տվել, որ ցերեկային քունը վտանգավոր է 50 տարեկանից բարձր մարդկանց
համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика