Ինձ ասում են, դու զոքանչ ես, մի խառնվի․․․Էդ ոնց ա լինում, որ կիսուրը իրավունք ունի խառնվելու, զոքանչը՝ չէ

Ինձ ասում են, դու զոքանչ ես, մի խառնվի․․․Էդ ոնց ա լինում, որ կիսուրը իրավունք ունի խառնվելու, զոքանչը՝ չէ։ Աղջկաս հարսանի-
քի ժամանակ տեղից հելնողը ինձ ասում էր, դու զոքանչ ես, դու չպիտի խառնվես: Աղջկադ ընտանիքի մեջ չմտնես: Բայց կիսուրին
նույն բանը չէին ասում:

Այսինքն, ինչ ա ստացում, կիսուրը իրավունք ունի խառնվելու, զոքանչը՝ ոչ: Ես էլ միկրաֆոնը վերցրի ու ասեցի. Ես աղջկաս պահել
եմ, մեծացրել եմ ու հիմա ամուսնացնում եմ: Բայց էդ չի նշանակում, որ ես իմ աղջկանից ձեռ եմ քաշում:Ես չեմ խառնվի էնքան ժա-
մանակ, քանի դեռ իմ աղջիկը սիրված ու հարգված կլինի:

Բայց որ պետք լինի լավ էլ կխառնվեմ, քարը քարին չեմ թողնի: Չեմ հասկանում մեր ժողովրդի էդ մտածելակերպը: Աղջկան ամուս-
նացնում են ու ասում են, դու քո հայրական տանը հյուր ես: Ես համաձայն չեմ: Իմ աղջիկը կա ու կլինի իմ տան ու ընտանիքի ան-
դամը՝ իրա ամուսնու հետ միասին:

Իմ աղջիկը իմ մի մասնիկն ա:Չե՞ք պատկերացնում, թե աղջիկների համար ինչքան դժ վար ա, երբ հայրական տնից կտրվում ա ու
գնում ա ուրիշ ընտանիք: Ժամանակա պետք, որ ընտելանա էդ ընտանիքի սովորություններին, ապրելակերպին: Ու դրա հետ մեկ-
տեղ իրա հարազատ ծնողներն էլ ասում են. գնա ոնց ուզում ես ապրի, ոնց ուզում են թող քո հետ վարվեն, մենք չենք խառնվելու քո
կյանքին: Ես իմ աղջկա կողքին կլինեմ մինչև իմ կյանքի վերջը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика