Իմ որդու հայրը՝ միլիոնատեր է, իսկ ես՝ որբ,-ասաց ուղևորը տաքսու վարորդին, երբ վերջինս նր անից թեյավճար ուզեց․․․Իմաստուն
առակ կյանքի ու հարստության մասին, որը պետք է իմանան բոլորը

Տաքսու վարորդը տեղ է հասցնում քաղաքում հայտնի միլիոնատիրոջը։ Վերջինս վճա րում է ուղիղ այնքան, որքան հաշվիչն էր գրան
ցել։Վարորդն ասում է․
-Ես երեկ ձեր որդուն տուն տարա, նա ինձ 100 դոլար թեյավճար թողեց, իսկ դուք ան գամ մի լումա ավել չտվեցիք։

-Դե բա ի՞նչ էիք ուզում․ իմ որդու հայրը՝ միլիոնատեր է, իսկ ես՝ որբ։
Փողի իրական գինը գիտի միայն նա, ով վաստակել է այն։
*******
Մի օր մուկը նկատեց, որ ֆերմայի տերը մկան թակարդ է դրել։ Նա այդ մասին պատմեց հավին, գառ անն ու կովին։ Սակայն դրանք
բոլորը պատասխանեցին․
-Թակարդը քո խնդիրն է, դա մեզ ոչ մի կերպ չի վերաբերվում։

Քիչ ուշ թակարդի մեջ օձ է ընկնում ու խայթում ֆերմերի կնոջը։ Փորձելով նրան բուժել՝ հավի ապուր պատրաստեցին։ Հետո մորթե-
ցին գառանը, որպեսզի կերակրեն հիվանդատես եկած հյուրերին։
Ու վերջապես մորթեցին կովին, որ արժանապատիվ սեղան գցեն կնոջը՝ վերջին հրա ժեշտը տալու եկածներին։Ու այդ ամենին լուռ
հետևում էր պատի անցքի մեջ թաքնված մուկը ու մտա ծում այն ամենի մասին, ինչի հետ ոչ մի կապ չունի։

Առակի իմաստը հետևյալն է․ եթե ձեզ որևէ մի բան ուղղակիորեն չի վերաբերվում, մի կարծեք, որ դա ձեզ չի կարող վնասել։
