Իմաստուն ԱՌԱԿ ողջախոհության մասին․․․Արդիական է հատկապես մեր օրերում։Իրավագիտության պրոֆեսորը գրավոր քննութ յան ընթացքում մի ամբողջ կուրսի տապալեց այս խնդրով.

«Լուծել երկու հարևանների վեճը. մեկի այգում խնձորի ծառերի ճյուղերը կախված էին մյուսի կակաչներով ծաղկե թմբերի վրա, և խնձորները, ընկնելով, կոտրում էին ծաղկի փխրուն ցողունները»:

Ուսանողների մի մասն անցավ կակաչասերի կողմը, մյուսը՝ պաշտպանում էր այգեպանին։ Բոլորը միասին ցույց տվեցին խորը գիտ ելիքներ գերմանական բարդ օրենսդրությունից:
Եվ արդյունքում պարզվեց, որ խնձորներն աշնանն են ընկնում, իսկ կակաչները ծաղկում են գարնանը։

Պրոֆեսորը սառնասրտորեն հակադարձում էր բոլոր բողոքներին. հոդվածներն ու պարբերությունները հիշելուց առաջ՝ նախ պետք է միացնել ողջախոհությունը։
