Իմաստուն առակ կյանքում բարու և չարի մասին․․․ՍԱ պետք է իմանան և դասեր քաղեն բոլորը։Մի հնդիկ ծերուկ իր թոռանը բացա-
հայտել է մի պարզ ճշմարտություն բարու եւ չարի մասին.

— Մեզնից յուրաքանչյուրի ներսում պայքար է ընթանում բարի եւ չար գայլերի միջեւ։ Մի գայլը ներկայացնում է չարիքը, նախանձը,
խանդը, ափսոսանքը, եսասիրությունը, սուտը…
Մյուս գայլը խորհրդանշում է բարությունը, սերը, խաղաղությունը, հույսը, ճշմարտությունը, հավատարմությունը…

Փոքրիկ հնդիկը մի պահ մտածում, իսկ հետո հարցնում է.
— Իսկ ի վերջո ո՞ր գայլն է հաղթում։

Ծեր հնդիկը ժպտում եւ պատասխանում է.
— Միշտ հաղթում է այն գալը, որին դու կերակրում ես։
