Ժամանակին որոշեցի հավատալ ամենակարող Աստծուն, այլ ոչ թե բժիշկներին․ Ահա թե ինչ եղավ արդյունքում․․․28 տարեկան հա-
սակում իմացա, որ հնգյակ երեխաներ եմ ունենալու։ 5 երեխա․․․ Ես ու ամուսինս երջանկություն թռչկոտում էինք։Սակայն հաջորդ
օրը մեզ կանչեց բժիշկն ու առաջարկեց հղիության ընտրովի կրճատում կատարել։

Այսինքն նա ասում էր, որ պարտադիր պետք է հեռացնել պտուղներից երկուսը կամ երեքը․․․Երբ հրաժա րվեցի, նա ինձ այլ մասնա-
գետի մոտ ուղարկեց։ Վերջինս ինձ զննելուց հետո նույնն ասաց։ Նա վստահեցնում էր, որ կրճատումը լավագույն տարբերակն է այդ
պահին, իսկ ես չէի ուզում անգամ լսել նման բան։
Այդպես շարունակվեց մի քանի ամիս։ Ես ու ամուսինս բաց առել էինք այդ տարբերակը։ Իսկ ես արդեն վախենում էի հիվանդանոց
գնալ, քանի որ գիտեի, թե ինչ խոսակցությամբ է ավարտվելու կոնսուլտացիան։ Չէի էլ կասկածում, որ եթե Աստված տվել էր մեզ այդ
փոքրիկներին, ուրեմն նաև հոգ կտաներ նրանց մասին․․․

25 տարի անց հետ եմ նայում ու չեմ պատկերացնում մեր կյանքը առանց երեխաներիս։ Համալսարանն ավարտելուց հետո երեքը
որոշել են զինծառայող դառնալ, իսկ երկուսը շարունակում են առաջ գնալ բժշկության ոլորտում։Նրանք պատասխանատու, հասուն
մարդիկ են, ովքեր սիրում են Աստծուն, մարդկանց, իմ ու ամուսնուս կյանքը և ողջ աշխարհը ավելի բարի ու լավն են դարձնում։

Ժամանակին՝ հավատալով Աստծո հզորությանը, որոշեցի փրկել երեխաներիս կյանքը, իսկ հիմա նրանք են փրկում մարդկային կյան-
քեր․․․
