Ժամանակին շատ պարտքեր ունեի ու պատրաստվում էր վաճառել բնակարանս, բայց․․․Ճիշտ են ասում, որ լավ հարևանը՝ Աստծո
կողմից պարգև է։Հավերժ ճշմարտո ւթյուն՝ լավ հարևանը Աստծո կողմից նվեր է․․․Մի տղամարդ մեծ պարտք ուներ, որը պետք էր
շտապ մարել։

Նա էլ տարբե րակ չուներ ու դրա համար էլ ստիպված էր վաճա ռել տունը։ Ինգուշների մոտ կա սովորություն, ըստ որի եթե մարդը
վաճառում է տունը, հողամասը կամ որևէ սեփականություն, առաջին հերթին պիտի առաջարկի հարևանին, և եթե վերջինս չցան-
կանա գնել, միայն հետո այլ տեղեր հայտարարություն տա։Երբ տղամարդը դիմեց հարևանին, վերջինս հարցրեց․
-Ինչու՞ ես ուզում վաճառել տունդ։
-Ես պարտք ունեմ, որի մարումը անհետաձգելի է։

-Որքա՞նով ես վաճառում։
Տղամարդը պատասխանեց՝ ասելով, որ տան արժեքը բավականին բարձր է, սակայն լավ հարևանին կտա այն գնով, որքան կազմում
է իր պարտքը։
-Իսկ պարտքդ ինչքա՞ն է և ու՞մ ես պարտք։

Տղամարդը պատասխանեց։
-Լավ, ուրեմն վաղը արի իմ տուն, ես քեզ կտամ վերջնական պատասխան, — ասաց հարևանը։

Հաջորդ օրը տղամարդը եկավ հարևանի տուն ու ասաց․
-Ես վճարել եմ քո պարտքը, դու արդեն ազատ ես։ Հանգիստ ապրիր քո տանը և մի վաճառիր այն։
-Վայ, ինչի՞ համար ես նման բան արել․․․ Դու այդքան մեծ վնաս ես կրել՝ ինձ օգնելու համար, — բացականչեց տղամարդը։
-Ես սա վնաս չեմ համարում, -պատասխանեց հարևանն ու շարունակեց, — ինձ համար վնաս ու կորուստ կլիներ, եթե ինձ լքեր քո
պես լավ հարևանը։ Իսկ հիմա ես միայն շահել եմ։
