Առաջին ժամադրության ժամանակ է ստեղծվում առաջին տպավորությունը մարդու մասին, որն, իհարկե, ուզում ես, որ լավը լինի: Լարվածությունն ու անհանգստությունը, որ զգում ես առաջին ժամադրությունից առաջ, հաճախ թույլ չեն տալիս գիտակցել արարքներիդ ճիշտ կամ սխալ լինելը, և հետևաբար չգիտես՝ ինչ կարծիք կկազմվի նա քո մասին: Չնայած, որ ինքներդ էլ գիտես այս ամենը, բայց վերհիշելն օգտակար կլինի: Եվ այսպես՝ ի՞նչն է կարելի և ի՞նչը՝ ոչ առաջին ժադրության ժամանակ:
Անկախ նրանից, թե ինչ հետագա զարգացում կունենան ձեր հարաբերությունները, միևնույն է պետք է հաճելի և ինքնավստահ մարդու տպավորություն թողնես: Նայի՛ր աչքերի մեջ. Առաջին ժամադրության ժամանակ կարևոր է նայել դիմացինի աչքերի մեջ: Սա նշան է, որ քեզ հետաքրքիր է դիմացինի խոսքը և դու նրան լսում ես, իսկ դրանից նա իրեն կարևոր կզգա:

Հաճոյախոսություննե՛ր արա.
Ազատ եղիր ժամադրության ժամանակ, ասա նրան, որ քեզ դուր են գալիս մազերը, հագուստը, ժպիտը կամ այն, ինչ հավանել ես: Հաճոյախոսելը ցույց է տալիս, որ ուշադիր ես նրա հանդեպ:
Ծիծաղի՛ր, երբ նա կատակ է անում
Անկախ նրանից` սիրելիիդ հումորներն իսկապես ծիծաղելի են, թե ոչ, միշտ քաղաքավարի է այդ պահին ծիծաղելը: Արա՛ դա առանց արհեստականության, պարզապես ցույց տուր, որ գնահատում ես նրա` ժամադրությունն ավելի հետաքրքիր դարձնելու ջանքերը:
Առաջին ժամադրությունը պետք է անցնի ազատ և մտերմիկ միջավայրում:
Իսկ ինչից պետք է խուսափել առաջին ժամադրության ընթացքում:
Մի՛ խոսիր հեռախոսով:
Օգտակար խորհուրդներ առաջին ժամադրության համար
Չկա ավելի տհաճ վերաբերմունք, քան ժամադրության ընթացքում հեռախոսով զրուցելը կամ շարունակ նամակներ ստուգելը: Դա ցույց է տալիս քո սառը վերաբերմունքը, և նույնիսկ կարող է թվալ, որ քեզ ձանձրալի է: Այնպես որ, կամ խոսիր հակիրճ, կամ էլ համբերիր մինչ տուն հասնես:
Մի՛ ուշացիր:
Ժամադրությունից ուշանալը ավելին է, քան պարզապես ուշանալ: Դրանով տպավորություն կստեղծվի, որ չես հարգում նրա ժամանակը, և ինքդ էլ անվստահելի մարդ ես: Ցու՛յց տուր նրան, որ գնահատում ես ժամանակը և պատասխանատու անձնավորություն ես` ժամանակին տեղ հասնելով: Հավատա՛, սա այն մարդկային որակներից է, որ իսկապես գրավում է:
Ստեղծե՛ք անմիջական մթնոլորտ, ունեցե՛ք հիշարժան առաջին ժամադրություն:
