Թուրքական արտադրության ԱԹՍ-ները օգնությամբ Հադրութի անտառներում հայտնաբերվելու են հայ ինքնապաշտպանական ճամբարները․․․Մոսկվան տվեց համաձայնություն

Շարունակում ենք վերլուծաբան ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ մեկնաբանության շարքը Հայաստանի շուրջ ծավալված ռուս-թրքական շփումների վերաբերյալ

– Շատ մտահոգիչ նոր տարրեր են ի հայտ գալիս: Անտառաշատ լեռնային գոտում պատսպարվող հայ զինյալ-ների մասին տեղեկությունները ուղղակի կհաղորդվեն Բաքվին՝ պատժիչ գործողություններ ծավալելու նպա-տակով: Մոսկվա-Անկարա թեժացող կապի հանգամանքով Հայաստանի արցախյան եւ ոչ միայն արցախյան մասի վրա մահացու վտանգ է կախվում: 1921-2021 արյունոտ հոբելյանին ընդառաջ սպասվում են նոր հար-ձակումներ Հայաստանի վրա

Դեկտեմբերի 29-ին Սոչիում կայացած Լավրով-Չավուշoղլու համդիպմանը ընդառաջ, որը պիտի նախապատ-րաստի 1921 թ. Մոսկովյան պայմանագրի 100-ամյա հոբելյանին նվիրված Պուտին-Էրդողան հանդիսավոր հանդիպումը, ՌԴ ԱԳՆ տարածել է ավելի քան անկեղծ մի տեքստ: Մեջբերենք Հադրութի եւ Շուշիի վիճարկելի շրջանին վերաբերող հատվածը լրիվ.

«Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը: Մենք (ՌԴ կառավարությունը, ՊԴ) այս կենտրոնը համարում ենք հետհակամարտային կարգավորման օժանդակ մի  տարր, ի հավելումն  ռուս խաղաղապահների  առաքելությանը և այլ գործողություններին :Նրա խնդիրները, ինչ-պես հայտնի է, ներառում են իրավիճակի մոնիտորինգ՝ տեսողական դիտարկման մեթոդների միջոցով, մաս-նավորապես՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ խախտումների վերաբերյալ տվյալների հավաքում, ամփոփում և ստուգում»:

Նշենք, որ ի տարբերություն Մոսկվայի, Բաքուն եւ Անկարան ռուս-թրքական մոնիտորինգը համարում են ան-միջապես Բաքվի ԶՈՒ օժանդակող ինքնուրույն մարմին: Այսպես թե այնպես, մոսկովյան թույլտվությամբ, այժմ թրքական TAI Anka անսպառազեն հետախուզական ԱԹՍ-ների համար ողջ Արցախի շրջանի օդը բաց է լինելու, իսկ իրազեկման կապուղիները Աղդամի հետ՝ անարգել: Աղդամը, ինչպես եւ ողջ Արցախը, հիշեցնենք ՌԴ նա-խագահ Պուտինի չդադարող հայտարարությունները՝ այսպես կոչված «Ադրբեջանի» անբաժան մաս են, ուստի հաղորդակցությունը Աղդամից Բաքու եւս անարգել է: Այսպիսով, Բաքուն եւ Անկարան Ռուսաստանի թույլ-տվությամբ հնարավորություն են ստանում արգելափակել հայկական որեւէ նախաձեռնութուն Արցախում եւ սահմանակից Սյունիքում:

Ուշագրավ է, որ Արցախում Թուրքիայի կողմից տեղաբաշխվող ահաբեկչական բանդաների եւ ընտանիքների մասին Ռուսաստանը ընդամենը հայտարարություններ է անում՝ այն էլ առանց Թուրքիայի հիշատակման: Ռու-սաստանի նախաձեռնությամբ Լավրովյան ծրագրի շրջանակներում սանձազերծված արցախյան երկրորդ պա-տերազմը էլ ավելի է ընդգծել Ռուսաստանի փաստացի ստորադաս դերը Անկարայի հետ հարաբերություննե-րում:

ԱՀ ԱԽ քարտուղար Բալասանյանի լավատեսական վերջին հայտարարությունները «թամաշաների» մասին, ըստ երեւույթին, կոչված էին մեղմելու ռուս–թրքական հակահայ ծրգրերի շոկային ազդեցությունը հայ հան-րության վրա: Դեպի հոբելյան սերտացող 100-ամյա թշնամական կապերը էլ ավելի սպառնալից են դառնում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի «անկեղծացումից» ակնհայտ դարձած իրողությամբ: Առկա է հուզական ձգձգվող հոգեվիճակ կամ պատերազմող երկրի կարգավիճակին՝ հատկապես արտաքին հարաբերությունների բաժնով ի սկզբանե անհարիր ընդհանուր պատկեր:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика