20գր․երիցուկի ծաղիկների, 15 գր․կտավատի սերմի, 15 գր կաղնու կեղևի վրա կես լիտր ջուր լցնել, 6 ժամ թողնել թրմվի, հետո տաքացնել մինչև եռման ջերմաստիճան, այնուհետև սառեցնել և քամել։ Ստացված թուրմով հոգնա անել։Մեկ ճշ․ գդ․ արևքուրիկի վրա եռացրած ջուր լցնել, թույլ կրակի վրա 30 րոպե եռացնել։ Խմել օրական 3 անգամ, ամեն անգամ 1-4 բաժակ։
Օրական 3անգամ մասուրի թուրմ խմել։ օրական մեկ մաս սոխի թարմ հյութ, մեկ մաս մեղր խառնել և օրական 4անգամ ընդունել մեկական ճշ․ գդալ։Թթու կաղամբի ջուրը մի փոքր տաքացնել և խմել օրվա ընթացքում։Ավելի ամրացված թութքի դեպքում կարելի է կիրառել սառցե մոմիկներ։

Դրանք կարելի է պատրաստել այսպես․ էղէից փոքրիկ կոն պատրաստել, մեջը ջուր լցնել և սառնարանում սառեցնել։ Օգտագորշելուց առաջ թուղթը հանել և սառցե կոնի ծայրը մտցնել տաք ջրի մեջ, որպեսզի սառցի սուր ծայրը չվնասի աղիքը։ Առաջին 3-4 օրերին մոմիկը պահել 30 վայրկյան, հետո ավելացնել ևս 30 վայրկյան։
