Ընտրեք մատանիներից մեկը, և ստացեք հաղորդագրություն Ձեր կյանքի և արարքների համար։

Մատանի 1
Գիտեք Ձեր արժեքը: Ազնիվ եղեք ինքներդ Ձեզ և մյուսների հետ: Մարդիկ երբեմն նեղանում են Ձեր ուղիղութ-յունից, բայց Ձեր հմայքը ստիպում է արագ մոռանալ դրա մասին: Ձեր անկեղծությունն ու ուժը գրավում են մարդկանց: Երբ որևէ մեկը Ձեզ դուր է գալիս, նրան ջերմացնում եք արևի նման: Իսկ եթե դուր չի գալիս, չեք թաքցնում դա. դիմացինը դա զգում է շփման առաջին իսկ պահերից:
Մատանի 2․
Իսկական տոն եք: Ձեր հոգին մշտական ուրախության, շքեղության ու փայլի կարիք է զգում: Ձեր հագուստը էքստրավագանտ է, իսկ զարդերն արևից էլ վառ են փայլում: Ցույց եք տալիս զգացմունքները, զայրույթը: Կարիերան Ձեզ համար առաջին տեղում է:
Մատանի 3․
Սիրում եք սիրել, Ձեզ դուր է գալիս սիրահարվածության վիճակը: Սովորաբար խորը զգացմունքներ եք ունենում զուգընկերոջ, նույնիսկ՝ սիրելի աշխատանքի հանդեպ: Պաշտում եք ճանապարհորդել: Տան հարմարավետութ-յունը կարևոր է Ձեզ համար, երբ այն հարկավոր է կիսել սիրելիի հետ: Գեղեցիկ ժպիտ ունեք, Ձեր ուրախութ-յունը միշտ իսկական է: Մարդկանց ևս ուրախություն եք նվիրում: Գնահատում եք յուրաքանչյուր ապրած օր, պաշտում եք հաճելի մանրուքները:
Մատանի 4․ Ձեր աչքերը հնարավոր չէր մոռանալ: Մարդիկ ձգտում են շփվել Ձեզ հետ: Բայց Դուք ընտրողական մոտեցում եք ցուցաբերում, մտերմանում եք քչերի հետ: Ամբողջությամբ վստահում եք մտերիմներին և երբեք չեք ներում դավաճանությունը:
Մատանի 5․
Պարզ, ուրախ մարդ եք, շփման մեծ շրջանակ ունեք, Ձեզ հետ շփումը հեշտ է ու հաճելի: Շատերն են նկատում, որ Ձեզ հետ շփումից հետո տրամադրության բարձրացում են ունենում, ցանկանում են ապրել ու արարել: Հար-կավոր է ավելի շատ մտածել ինքներդ Ձեզ մասին, ուրախացնել Ձեզ: Բաց մի թողեք հնարավորությունները, ո-րոնք Ձեզ ընձեռում է կյանքը:
Մատանի 6․ Էմոցիոնալ եք, բայց նաև հրաշալի ինտելեկտ ունեք: Կյանքի յուրաքանչյուր պահ արժեքավոր է Ձեզ համար, յուրաքանչյուր վայրկյան շատ ավելի խորը և զգացմունքային եք ապրում, քան մյուսները: Մյուս կողմից՝ կարողանում եք հաղթահարել դժվարությունները: Յուրօրինակ մտածողություն ունեք, և սեփական ոճը:
