Ընտանիքս քանդման եզրին էր, գնում էի տուն, մտքերով տարված մտածում էի, որ սա արդեն վերջն է, բայց․․․Մտնելով ներս՝ կորց-
րեցի խոսելու ունակությունս։ Ընկերոջս ընտանիքը քայքայման եզրին էր; 20 տարի ապրել էին միասին, ունեին գեղեցկուհի աղջիկ,
բայց, ահա, որոշել էին բաժանվել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը;
Նրանք այնքան էին թշնամացել, որ նույնիսկ չէին կարողանում իրեր դեմքի նայել՝ առանց տհաճությունը թաքցնելու: Ես շատ էի տխ-
րել:Սակայն, վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի: Նա երջանկությունից փայլում էր ու պատմեց ինձ հետևյալը: «Աղջիկս
ընկերների հետ երկու օրորվ գնացել էին բնության գրկում հանգստանալու: Ես որոշել էի գնալ ընկերուհուս տուն, իսկ ամուսինս՝ ձկ-
նորսության: Աշխատանքս նոր էի ավարտել և ցանկանում էի դուրս գալ, երբ ստացա հաղորդագրություն ամուսնուցս.

«Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»: Ես մոտեցա մեքենայիս, մտածում էի գնալ, թե ոչ,կարծում էի, որ կանչում է ապահարզա-
նի մասին խսելու համար: Անկեղծ ասած հոգնել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահարզանը:
Այնուամենայնիվ, նստեցի ղեկին, գործի գցեցի մեքենան, գնում էի ու մտածում,որ արդեն ամեն ինչի վերջը եկել է: Մեքենան կայանե-
ցի ավտոտնակում, բացեցի տան դուռը և կորցրեցի խոսալու ունակությունը. ողջ տան հատակին շարված էին մոմեր, աստիճաննե-
րի վրա նույպես մոմեր էին դրված, իսկ ննջասենյակից հաճելի երաժշտություն էր լսվում:
Ես բարձրացա վերև,ննջարանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված,իսկ առաստաղի մոտ պտտվում էին
սրտաձև փուչիկներ:Ես կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում,արցունքները հոսում էին աչքերիցս,միթե այսքան ժամա-
նակ ես չէմ զգացել նրա ՍԵՐԸ: Հետևում ոտնաձայներ լսվեցին ու ես շրջվեցի:Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր ննջասեն-
յակի դռան մոտ, ես անմիջոպես վազեցի ու գրկեցի նրան:

Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչպես եկավ գիշերը ու բացվեց առավոտը:Մենք արթնացանք դռան
թակոցից, մեզ հանձնեցին երկու ուղեգիր ներառյալ ինքն աթիռի տոմսերը՝ դեպի Կուրիլյան կղզիներ: Ու հիմա մենք շատ երջ անիկ
ենք:Ես շատ շնորհակալ եմ,որ նա այդ օրը ինձ տուն կանչեց և այդ ռոմանտիկ երեկոն կազմակերպեց»:Ես նույնպես կարծեցի,որ այդ
ամենը նրա ամուսնու ձեռքի գործն է:
Սակայն պարզվեց, որ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր, որ այդ ամենը կնոջ ձեռքի գործն է:Եվ մի օր պատահական հանդիպե-
ցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը:

-Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում ինչու լեզու չէին գտնում և որո շեցի նման բան անել; Ես և ընկերուհիս
չգնացինք մեր ընկերների հետ հանգստանալու, մնացինք տանը, ումից հնարավոր էր գումար պարտք վերցրեցի և գնեցի մոմերն ու
փուչիկները, իսկ ուղեգրի գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով: Երբ մոմերը վառեցինք մայրիկն արդեն տան մոտ
էր, երբ նա տուն մտավ, մենք հազիվ կարողացանք դուրս գալ իմ ննջարանի պատուհանից:
Սակայն մենք սպասեցինք մինչև հայրս վերադառնա, ես մտավախություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն վիճաբանել
ու աստված գիտի, թե ինչ կարող էր լինել: Սակայն, երբ տեսա նրանց գրկախա ռնված, արցունքները հոսեցին աչքերիցս, ուզում էի
գոչել. խնդրում եմ էլ մի վիճեք, ուզում եմ ձեզ միշտ այսպիսին տեսնել: Ես սաստիկ տանջվում էի, երբ նրանք վիճում էին, իսկ նրանց
բաժանության մտքից ես ինձ ամենադժբախտ մարդն էի զգում աշխարհում:
