Ընտանիքիս անդամները ինձանից երես են թեքել, բայց ես իսկապես մեղավոր չեմ, ոչ մի վատ բան չեմ արել․․․Ես ինքս փոքր քաղա-
քից եմ, սակայն արդեն 11 տարի ապրում եմ Երևանում: Ընտանիքիս անդամները և բարեկամներս հաճախ են մնում իմ տանը, երբ
մի քանի օրով գալիս են քաղաք: Ես իմ տեսակով սառը մարդ եմ, սակայն հարազատներիս միշտ լավ եմ դիմավորում:

6 տարի առաջ հիփոթեքով 1 սենյականոց բնակարան գնեցի և բարեհաջող վճարեցի: Ես դասավանդում եմ չինարեն և պահանջված
մասնագետ և թարգմանիչ եմ, բավականին լավ եմ վաստակում:Որոշեցի գումար ներդնել անշարժ գույքի մեջ: Հաջորդ քայլս էր բնա-
կարանս վարձով տալ, իսկ հետո գնել նորը:
Զանգեց քույրս, ասաց, որ մի շաբաթով ինձ հյուր կգա: Ես շատ ուրախացա, սակայն արդեն 2 ամիս է անցել, իսկ նա դեռ այստեղ է…
22 տարեկան աղջիկը չի ուզում ոչ մի բանով զբաղվել, ես պարտական եմ նրան ապահովել ամեն ինչով: Դրա մասին ինձ հեռախոսով
ասաց բարկացած մայրս:

Երբ ես ասացի քրոջս, որ նա վերադառնա տուն, քանի որ նոր բնակարան պիտի տեղափոխվեմ, իսկ սա վարձով տամ, նա նեղացավ
և գնաց: Աստված նրա հետ:Սակայն հաջորդ օրը զանգեց մայրս և ասաց, որ ես այլևս իրենց ըտանիքից չեմ: Անկեղծ ասած, ինձ հա-
մար միևնույնն է:
Արդեն 2 ամիս ինձ ոչ ոք չի զանգում, և միայն նրա համար, որ թույլ չտվեցի շահագործել ինձ:
