Ընկերներիս ստուգելու համար մի քանի օրով անջատեցի հեռախոսս․Երբ միացրեցի այն․․․Ոչ ոք չէր զանգել, նույնիսկ սոցկայքերում
չէին գրել։Այնքան հիասթափված եմ, բայց կարևոր մի բան իմացա․․․Ես միշտ եղել եմ շփվող, ընկերասեր աղջիկ։ Դպրոցն ավարտե-
լիս համոզված էի, որ համադասարանցիներիս մեծամասնությունը իմ մտերիմ ընկերներն են։

Համալսարանում նույնպես մեծ շրջապատ ունeի։ Հետո ընդունվեցի աշխատանքի, բոլոր կոլեգաներիս հետ հիանալի հարաբերութ-
յուններ ունեի, բոլորն ինձ ընկերուհի էին համարում։ Մի խոսքով, երբեք չեմ եղել միայնակ։Բայց անցնում էին տարիները, իսկ ես
հաճախ էի մտածում այն մասին, թե արդյոք կարող է նման բան լինել, որ իրականում այն մարդիկ, ում հետ ընկերություն եմ անում,
իսկապես գնահատեն ինձ։

Հնարավոր է արդյո՞ք, որ բոլորի համար թանկ ու կարևոր լինեմ։Մի խոսքով, երբ կասկածն ընկավ սիրտս, որոշեցի փորձարկում ա-
նել։ 4 օրվա ընթացքում չէի մտնում ոչ մի սոցկայք, նաև անջատել էի հեռախոսս։ Այդ 4 օրերը նվիրեցի տան գործերին, հանգստանա-
լուն, ավարտեցի կիսատ ասեղնագործությունս։

Ու անհամբեր սպասում էի, թե երբ է փորձարկումս մոտենալու ավարտին։4 օրը լրանալուն պես միացրեցի հեռախոսս, մտա սոցկայ-
քերիս էջերը․․․ Ու ի՞նչ եք կարծում․ ոչ ոք չէր գրել, չէր զանգել։ Այն մարդիկ, ում ընկեր ու ընկերուհի էի համարում, անգամ չէին նկա-
տել բացակայությունս։
Միայն զանգեր կային․․․ Շատ զանգեր․․․ Մորս կողմից։ Միակ մարդը, ում համար իսկապես կարևոր եմ, մայրիկս է․․․ Ու էլ ոչ ոք չէր
հիշել ինձ․․․
