Ընենց վիրավորված եմ․․․Քուրս իրա ծնունդին ինձ Չկանչեց, բայց մի վախտ առաջ իմ տանից դուրս չէին գալիս մարդու ու էրեխեքի
Հետ․ Հիմա հարստացել են ու սաղ մոռացել։Էս ինչ փուչ աշխարհա, ում ինչ լավություն ուզում ես արա, ձեռքիդ մեջ էլ ձվածեղ անես
կերցնես, մեկա ուրա նում են, մոռանում են, նույնիսկ ամենամոտ հարազատդ:

Քրոջս մարդու գործերը մինչև վերջերս հեչ լավ չէին, դաժե հացի փող չունեին: Սաղ օրը մեր տունն էին, մարդով, երեխեքով, առանց
իրանց հացի չէինք նստում: Մարդս ասում էր կանչի, թող գան, մարդա մի քիչ գործերը վատ ա, հո սո ված չեն մնալու: Երեխեքին էլ
իմ երեխեքից չէի տարբերում, ինչ իմոնց համար էի առնում, նույնն էլ քրոջս երեխեքի համար էի առնում:

Չէի ուզում, որ քուրս նեղվի: Քուրս ու փեսես ասում էին, մենք ձեր արածը կյանքում չենք մոռանա: Դուք մեզ փրկում եք: Տեսանք, ոնց
չմոռացան: Մի տարի առաջ քրոջս մարդու գործ առաջարկեցին: Ընդունվեց աշխատանքի ու սկսեց լավ փող աշխաատել: Ու մոռա-
ցան մեզ էլ, մեր արած լավությունն էլ:Չէ, չմտածեք երեսով եմ տալիս, ուղղակի շատ վիր ավորական ա:

Մի ամիս առաջ մարդս եկավ տուն, անտրամադիր էր: Պարզվում ա քուրս մեծ ծնունդ ա արել, ու մեզ էլ չի հրավիրել: Էդ մասին մար-
դուս ասել էր իրա ընկերը, որ քրոջս հարևանն ա: Չդիմացա, զանգեցի քրոջս, հարցրի բա էս ինչ հաշիվա, որ մեզ չեն կանչել: Ասեց,
ոչ մարդու շեֆերին էին հրավիրել:
