Երջանկության հորմոն պարունակող միրգ

Ադամաթուզը հիանալի և, կարևորը, անվնաս հակադեպրեսանտ է: Այն ուտելիս մարդու մոտ առաջանում է այսպես կոչված սերոտոնին նյութը, որը այլ կերպ անվանում են երջանկության հորմոն:

Հետևապես, ամեն օր վայելելով այս էկզոտիկ միրգը՝ կարելի է մեկընդմիշտ մոռանալ տրտմության և գրգռվածության մասին:

Օրական ուտելով 2 բանան՝ մարդը վերականգնում է կալիումի պակասը, դրանով իսկ պաշտպանում սիրտը, ձերբազատվում մկանային թուլությունից ու ցավից, կուտակված հոգնածությունից, դառնում է ֆիզիկապես ավելի առույգ և հեշտ ընկալող, բարձրանում է ախորժակը, անհետ կորում են աչքի տակի պարկերը, մաշկը դադարում է թեփոտել:

Բացի այդ, այս միրգը ցուցված է բարձր արտերիալ ճնշում ունեցող հիվանդներին:

Նորվեգացի գիտնականները պարզել են, որ օրական մեկ բանան ուտելով՝ մարդը արյան ճնշումն իջեցնելու համար այլևս դեղահաբերի կարիք չի ունենա: Մրգահյութը օգտակար է ստամոքսաբորբերի ժամանակ՝ թե՛ բարձր, թե՛ սովորական թթվայնությամբ: Միայն թե առաջինի դեպքում հյութը պետք է խմել մինչև ուտելը, իսկ երկրորդի դեպքում՝ ուտելուց հետո:

Միֆ
Կարծում եք, թե միայն մե՞նք ենք բանանները դնում հաստ շորերի մեջ, իսկ տեղացիներն այն դեղի՞ն են քաղում: Սխալվում եք: Անգամ տաք երկրներում պտուղը կանաչ են հավաքում:

Ասենք, որ ծառի վրա հասած բանանը ոչ միայն չի ամբողջականացնում իր համային հատկություններն ու յուրօրինակ բույրը, այլև, ընդհակառակը, վատնում է դրանք, կեղևը սմքում է, իսկ փափուկ մասը՝ հոտում: Դա է պատճառը, որ այս պտուղը դեռևս չհասունացած են հավաքում:

Ինչպե՞ս ընտրել
Հարկավոր է գնել հարթ կեղևով դեղին պտուղը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика