Երկրորդ ամուսինս չի ցանկանում օգնել աղջկաս, իսկ ես ամուսնուս կամքին հակառակ դստերս հարսանիքի գումար եմ տվել․․․Այն-
պես է ստացվել, որ երկու անգամ եմ ամուսնացել: Առաջին ամուսնությունից մի դուստր ունեմ, ով մեր բաժանվելուց հետո ինձ հետ է
մնացել: Երկար ժամանակ մենք երկուսով էինք ապրում,բայց երկրորդ անգամ ամուսնացա, երբ աղջիկս 16 տարեկան էր: Նա երկար
ժամանակ չէր կարողանում համակերպվել, որ ուրիշ տղամարդու եմ սիրահարվել:

Իսկ ամուսինս էլ չէր հաշտվում դստերս ներկայության հետ. ես իհարկե հասկանում էի, որ պատճառը ոչ թե հենց աղջիկս է, այլ նրա
սերն ու կապվածությունը հարազատ հոր հետ:Երբ մենք տեղափոխվեցինք ամուսնուս տուն, աղջիկս իրեն անտանելի էր պահում.
կոպտում, անտեսում մեզ, վիրավորում, ուշ էր վերադառնում տուն, փախնում էր, հետո էլ որոշեց հոր հետ ապրել: Նրան անգամ հետ
չպահեց այն, որ մենք ապրում էինք 4 սենյականոց նորոգված, կահավորված տան մեջ, իսկ նրա հայրը՝ հին փոքրիկ բնակարանում:
Աստիճանաբար իմ ու աղջկաս հարաբերությունները կարգավորեցին, ու վերջապես մենք սկսեցինք նորից լինել լավ մայր ու դուստր:
Արփինեն ավարտեց համալսարանը, աշխատանք գտավ, սկսեց մի երիտասարդի հետ հանդիպել:Ու օրեր առաջ աղջիկս մեր տուն ե-
կավ ընտրյալի հետ, և նրանք հայտնեցին, որ պատրաստվում են ամուսնանալ:

Այդ տղան հարուստ ընտանիքից չէ, ինչպես հասկացա, հարսանիքի գումար չունեն,նախկին ամուսինս նույնպես չունի,իսկ ես չէի ու-
զում, որ իմ միակ աղջիկը առանց որևէ խնջույքի վեր կենա ու գնա ամուսնու տուն: Դրա համար էլ առաջարկեցի յուրաքանչյուր կող-
մից 15 հոգի հրավիրենք ու խոստացա վճարել ռեստորանի գումարը, նաև զգեստի համար:

Դա էլ որպես իմ ու ամուսնուս կողմից նվեր:Արփինեն ինձ ամուր գրկեց ու համբուրեց… Բնական է, որ աղջիկ է, հաստատ ուզում է
կրել հարսի զգեստ:Բայց նրանց գնալուց հետո ամուսինս մեծ սկանդալ սարքեց.ասաց,որ չի պատրաստվում իմ աղջկան այդքան գու-
մար տալ: Բայց այն, որ ես նույնպես աշխատում եմ, նրան չի հուզում. ընդհանուր բյուջե է և վերջ:
Ես իհարկե սիրում եմ ամուսնուս, բայց հարազատ երեխայիցս ոչ ավել: Մենք արդեն մի քանի օր չենք խոսում, չգիտեմ՝ ինչպես կավ-
արտվի այս ամենը, բայց այն, որ խոսոտումս կատարելու եմ, միանշանակ է:
