Երկու մանկահասակ երեխա ունեմ, իսկ այժմ իմացել եմ երրորդ հղիությանս մասին․Մեր գումարը մի կերպ է հերիքում 2-ի համար․․․
Չգիտեմ ինչ եմ անելու։Առաջին անգամ հղիացա, երբ 18 տարեկան էի, երկրորդ անգամ՝ 20: Հիմա 22 եմ, կրկին սպասում եմ երեխա
յի…

Ավագ երեխաս մոտ 3 տարեկան է, կրտսերս՝ 1.5: Ես շատ շուտ զգացի, որ հղի եմ, իսկ երբ ստուգեցի, կասկածներս հաստատվեցին:
Ես հիմա սարսափելի հոգնում եմ, լիարժեք չեմ քնում, ամուսինս բոլորովին չի օգնում: Պատմեցի նրան, իսկ նա էլ հանգիստ ասաց.
-Որոշիր ինքդ, ես կողմ եմ, որ ունենաս երեխային:

Չեմ ուզում կյանքից զրկել փոքրիկ մարդուկի, բայց վախենում եմ մեր հարազատների արձագանքից, դժվարություններից, ինձ թվում
է, որ չեմ կարողանա լավ մայր լինել երեք երեխաների համար:Առավոտյան արթնանում եմ և մինչ երեկո արտասվում. չեմ ուզում այս
երեխային, բայց եթե ազատվեմ նրանից, մինչև կյանքիս վերջ խիղճս կտանջի:

Բացի այդ կարդացել եմ, որ չծնված երեխաների հոգիները դժոխքում են հայտնվում:Մեր գումարը մի կերպ է բավականացնում…Ան-
գամ թշնամուս այսպիսի տառապանքներ չեմ ցանկանա…
Խնդրում եմ, օգնեք մի խորհուրդով, որ կարողանամ այնպիսի որոշում կայացնել, որի համար հետագայում չեմ զղջա:
