Երկիրը կարող է լիովին զրկվել սուրճից 2050 թվականին. գիտնականներ

«Գրեթե բոլոր տարածքները, որոնք պիտանի են Լատինական Ամերիկայում սուրճի աճեցման համար, չափազանց շոգ կդառնան սուրճի ծառերի աճեցման համար կամ կկորցնեն գրեթե բոլոր խիստ կարևոր փոշոտողներին»,- ասվում է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում։ «Այսօր սուրճը հանդիսանում է

Երկրի վրա ամենաարժեքավոր ապրանքներից մեկը, և դրա աճեցման համար պետք է և՛ հատուկ կլիմա, և՛ մեղուներ, որոնք ունակ են փոշոտելու սուրճի ծառերի ծաղիկները։

Մենք առաջին անգամ ուսումնասիրել ենք այն, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում և՛ մեկի, և՛ մյուսի վրա, և հայտանաբերել, որ սուրճ արտադրողներին չափազանց տաք ժամանակներ են սպասվում»- ասել է

Վերմոնտի համալսարանից Թեյլոր Ռիքեթսը։ Աշխարհում հաշվվում է սուրճի ծառի մոտ 40 տեսակ, որից 19-նն ունեն կոմերցիոն նշանակություն։

Կլիմայի փոփոխությունից ու մեղուների վերացումից բացի՝ սուրճի բերքին սպառնում են Hypothenemus hampei բզեզները, որոնք սովորել են «մարսել» կոֆեինը և արագորեն նոր տարածքներ են գրավում Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։

Գիտնականների հաշվարկներով՝ պլանտացիաների մակերեսը 2050 թվականին կկրճատվի 73-88 տոկոսով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика