Երկար տարիներ աշխատում եմ մանկական հոգեբուժարանում․ Մի անգամ իմ հիվանդը քնքուշ,ժպտերես աղջնակ էր․․․Այդ աղջկան
ու նրա հետ կապված դեպքը երբեք չեմ մոռանա։ Ես աշխատում եմ դեռահասների և երեխա ների հոգեբուժարանում՝ անմիջապես
երեխաների հետ: Ծնողների հետ հազվադեպ եմ հանդիպում:

Մի օր իմ հիվանդը քնքուշ, ժպտերես աղջնակ էր: Ինձ հայտնեցին, որ երեխան այստեղ է հայտնվել, քանի որ հարձակվել է իր 3 տա-
րեկան քրոջ վրա:Ես կարողանում եմ կարդալ մարդկանց դեմքերը,հատկապես նրանց,ովքեր վտանգավոր են ընտանիքի և հանրութ-
յան համար:

Բայց այս աղջիկն ուրիշ էր.նա այնքան հանգիստ էր, ամաչկոտ…Նա լիովին առողջ երեխա էր:Սակայն ամեն ինչ պարզ դարձավ, երբ
տեսա նրա մորը: Մայրն ամեն ինչի համար բարկանում էր երեխայի վրա: Անկեղծ եմ ասում, ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ: Սխալ կանգնեց,
սխալ քայլեց, սխալ վերցրեց պայուսակը:

Ինչպե՞ս երեխան կարող է նորմալ մնալ դրանից հետո:Մի ժամանակ աշխատեցի երեխայի հետ, սակայն ընթացքում ավելի սարսա-
փելի բան իմացա. սոցաշխատողը պատմեց, որ փոքր երեխային նեղացրել և հարվածել է մայրը, իսկ մեղքը բարդել դստեր վրա…Ե-
րևի չեք զարմանա, երբ իմանաք, որ տեղափոխվելով տատիկի և պապիկի տուն՝ իմ «հիվանդը» ապաքինվեց: Հույս ունեմ, որ կրտ-
սեր երեխային նույնպես կփրկեն նման մորից:
