Այն օրը, երբ մի տատիկի մեզ մոտ բերեց հարազատ որդին, լավ եմ հիշում։ Խեղճ կնոջ աչքերից պարզ երևում էր, որ նա չի հասկանում, թե ուր է ընկել և ինչի համար։ Որդին խնդրել էր մեզ չասել նրան, որ այսուհետ ծերա-նոցում է մնալու։ Պարզվեց, ինքն ու կինը պիտի մեկնեին արտասհամման, տունը վաճառել էին, մորն էլ հանձնել էր ծերանոց։Շատ բարի ու դրական տատիկ էր, դուր էր գալիս ամբողջ անձնակազմին։ Նա վստահ էր, որ որդին շուտով գալու է իր հետևից, միայն մի քիչ աշխատի և կգա․․․
Այդ օրը տատիկի 70-ամյակն էր։ Նա հույսով սպասում էր որդուն։ Ծննդյան օրը տատիկն ինձ հետ անկեղծացավ, պատմեց,որ մի դուստր ունի, մի որդի։Ամբողջ կյանքում որդուն առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել, երես տվել,իսկ աղջիկը միշտ երկրորդ պլանում է եղել։ Հիմա արդեն վաղուց ամուսնացած է, մոր հետ առանձնա-պես շփում չունի,ապրում է ուրիշ քաղաքում։Նա ասաց,որ զղջու է դստեր հանդեպ նման վերաբերմունքի պատ-ճառով, գիտակցում է սխալները, բայց․․․ արդեն ուշ է։

Այդ օրվա հերթափոխի աշխատակիցներս գումար հավաքեցինք,տորթ ու մոմեր գնեցինք,որ ուրախացնենք տա-տիկին։ Մոմերը փչելու պահին նա մանկական միամտությամբ բարձրաձայնեց, որ երազում է երեխաներից գոնե զանգ ստանալ իր 70-ամյակի օրը, քանի որ ինքն էլ չգիտի, մինչ մյուս տարեդարձ կապրի թե ոչ։
Երեկոյան ինձ մոտեցավ պահակը և ասաց, որ այցելու ունենք։ Սովորաբար ուշ ժամերին ներս չենք թողնում կողմնակի անձանց, բայց որոշեցի իմանալ, թե ում մոտ են եկել և ինչի համար։ Պարզվեց, որ այդ տատիկի աղ-ջիկն է։ Զանգել է տուն, որ շնորհավորի մոր ծնունդը, սակայն նոր տան տերերից իմացել է, որ տունը վաճառված է, իսկ մայրն էլ ծերանոցում է։ Նա շնչակտուր հասել էր մեզ մոտ․․․ ուրիշ քաղաքից․․․
Ես աչք փակեցի կանոնների վրա ու նրա ձեռքից բռնած տարա մոր մոտ․․․ Սիրտս տեղից դուրս էր թռնում․․․ ան-համբեր սպասում էի մոր ու դստեր հանդիպմանը․․․Աղջիկը ներս մտավ մոր սենյակ։ Վերջինս արդեն հույսը կոր-ցրած պառկել էր քնելու։ Աղջիկը դողացող ձայնով մի կերպ արտաբերեց․
—Մամ․․․ ծնունդդ շնորհավոր․․․ եկել եմ մոտդ․․․ եկել եմ՝ քեզ տուն տանեմ․․․
