Երիտասարդ տղան նկատեց գյուղացու հնամաշ կոշիկները և որոշեց ծաղրել նրան․․․Երբեք մի ուրախացեք ուրիշի դժբախտության վրա, իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Երիտասարդ տղան նկատեց գյուղացու հնամաշ կոշիկները և որոշեց ծաղրել նրան․․․Երբեք մի ուրախացեք ուրիշի դժբախտության
վրա, իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը։Երիտասարդ ուսանողն իր ուսուցչի հետ գնաց զբոսնելու։ Դրսում՝ փողոցի մյուս
կողմում, ուսանողը նկատեց մի զույգ հնամաշ կոշիկներ, որոնք պատկանում էին աղքատ գյուղացում, ով այդ պահին աշխատում էր
դաշտում և վերջացնում էր գործը։Ուսանողն ասաց պրոֆեսորին․

-Արի կատակենք։ Թաքցնենք նրա կոշիկները և հետևենք, թե նա ինչ կանի։

Պրոֆեսորը պատասխանեց․

-Երիտասարդ,երբեք մի կատակիր ուրիշի դժբախտության վրա։Բայց քանի որ դու հարուստ ես, կարող ես հաճույք ստանալ հետևյա-
լից․ յուրաքանչյուր կոշիկի մեջ մեկական ոսկե մետա ղադրամ դիր, իսկ ես ու դու կթաքնվենք ծառերի հետևում և կհետևենք, թե նա
ինչ կանի։

ՈՒսանողն այդպես էլ արեց,և նրանք երկուսն էլ թաքնվեցին ծառերի ու ճյուղերի հետևում։Շուտով գյուղացին ավարտեց աշխատան-
քը և դաշտից հետ եկավ այն վայրը, որ տեղ թողել էր կոշիկներն ու վերարկուն։ Երբ նա հագ նում էր կոշիկները, զգաց, որ դրա մեջ
ինչ-որ բան կա։ Սկզբում կարծեց, թե քար է, բայց երբ տեսավ, որ ոսկե մետաղադրամ է, շատ զարմացավ։ Նա նայեց շուրջը և ընկավ
մտորումների մեջ։ Նորից նայեց շուրջը, բայց ոչ մեկի չտեսավ։

Մետաղադրամը դրեց գրպանը և սկսեց հագնել մյուս կոշիկը, և հայտնաբերելով մյուս մետաղադրամը՝ սկսեց արտասվել։ Հանկարծ
նա ծնկի իջավ, գլուխը բարձարցրեց դեպի երկինք և սկսեց աղոթել ու շնորհակալություն հայտնել։Աղոթքի մեջ նա հիշեց իր ծանր հի-
վանդ կնոջը, երեխաներին, ովքեր ուտելու բան չունեն, իսկ հիմա անտեսանելի ձեռքի շնորհիվ, որն իրեն ոսկե մետաղադրամներ է
տվել, նրանք այժմ կփրկվեն։Ուսանողը խորը ցնցված էր, աչքերից արցունքներ էին հոսում։ Պրոֆեսորը հարցրեց․

-Եթե դու կատակեիր այնպես, ինչպես որ սկզբում էիր ցանկանում, արդյո՞ք ավելի երջանիկ կլինեիր, քան հիմա։

Տղան պատասխանեց․

-Պրոֆեսոր, դուք ինձ մի դաս տվեցիք, որը երբեք չեմ մոռանա։ Հիմա ես հասկանում եմ այն,ինչ երբեք չեմ հասկացել․ ավելի օրհնված
է նա, ով տալիս է, քան նա, ով ստանում է։ Դրա համար էլ եթե ուզում ես բարություն անել,շտապիր, հաստատ չես զղջա։ Հետևիր խղ
ճիդ ձայնին և մի շեղվիր բարոյական արժեքների ուղուց։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика